21:55 01 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD488.58
  • GBP627.73
  • EUR573.93
  • RUB6.32
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
72 0 0

Էդգար Շաթիրյանն Ազգային ժողովի պատգամավորներին է ներկայացրել իր հայտարարագրերում առկա անճշտությունների հետ կապված մանրամասներ։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ կառավարության ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանը, Ազգային ժողովում պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտնեց, թե ինչպես է ստացվել, որ իր հայտարարագրերում անճշտություններ են եղել։

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հայտնեց, որ ուսումնասիրվել է Շաթիրյանի գույքի և եկամուտների հայտարարագիրը 2015-19 թթ., երբ նա եղել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ։ Սամսոնյանը  հետաքրքրվեց` ինչպե՞ս է ստացվել, որ 2017-20թթ. ՀՀ բանկերում արձանագրվել է մուտքային շարժ, որը երեք անգամ գերազանցել է նրա եկամուտները։

«Մուտքերի և եկամտի անհամապատասխանելիության մասով կարող եմ ասել` այդպես է ստացվել, քանի որ ես անշարժ գույքի վաճառքից գոյացած գումարն ավանդ եմ ներդրել ու հետո նորից հանել։ Այդ գումարը որոշ ժամանակ անց նորից որպես ավանդ եմ ներդրել»,–պարզաբանեց Շաթիրյանը։

Նրա խոսքով` ինքն անշարժ գույքի առուվաճառքի առնչությամբ մեծաթիվ գործարքներ է կատարել, դրանց մասին տեղեկություններն արտացոլված են իր հայտարարագրերում։ Այս առումով, ՍԴ դատավորի թեկնածուն վստահեցնում է՝ հանգիստ է և բարեխղճության մասով լիովին վստահ։

Շաթիրյանն անդրադարձավ հարցին, թե ինչպե՞ս ստացվել, որ ինքը, ստանալով պատգամավորների համաձայնությունը, ընտրվել էր որպես կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, սակայն հրաժարական տվեց։ ՍԴ դատավորի թեկնածուն ասաց` այս հարցը բավական շատ է շահարկվում, և այն կարծես որոշները դարձրել են հաղթաթուղթ ու փորձում են օգտագործել։

«Այդ պաշտոնից իմ հրաժարվելու պատճառներից մեկը եղել է առկա իրողությունների անհամատեղելիությունը թիմային աշխատանքի և պրոֆեսիոնալիզմի մասին պատկերացումներիս հետ։ Հրաժարականիս պատճառը բնավ հանձնաժողովի նախագահի պաշտոնում չընտրվելս չէր։ Բայց, կարծում եմ` առնվազն հավակնում էի նախագահի պաշտոնին»,–նշեց Շաթիրյանը։

ՍԴ դատավորի թեկնածուն որևէ ողբերգություն չի տեսնում իր չընտրվելու մեջ։

Հիշեցնենք, որ 2019-ի նոյեմբերին ձևավորվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Հանձնաժողովի 5 անդամներից 2-ն ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն են, մեկը՝ իշխող «Իմ քայլի», իսկ մյուս երկուսը իշխանության գործադիր և դատական ճյուղերն են ներկայացնում: Ձևավորված կազմից հանձնաժողովի անդամներն ընտրեցին կառույցի նախագահին։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ ընտրվեց ԼՀԿ–ի թեկնածուն՝ Հայկուհի Հարությունյանը։ Նույն օրը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածու Էդգար Շաթիրյանը հրաժարական ներկայացրեց։

«Նախորդ անգամ բոլոլա չսարքեցի, չէ՞». ՍԴ դատավորի թեկնածուն որոշել է հաշտարարի դեր կատարել

Նշենք, որ ԱԺ նիստի այսօրվա օրակարգում ՍԴ դատավորների ընտրության հարցն է։ ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Էդգար Շաթիրյանին, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանին, իսկ Դատավորների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանին: «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու ՍԴ դատավորի ընտրության քվեարկությանը։

Ըստ թեմայի

Հայտնի է կառավարության՝ ՍԴ դատավորի թեկնածուն
ՍԴ դատավորների ընտրության օրը հայտնի է, բայց կրքերը դեռ չեն հանդարտվում. «Ժողովուրդ»
Ինչ է լինում, երբ ՍԴ դատավորի բոլոր թեկնածուներն անցնում են ԱԺ–ի «մաղով»
Ինչպես է եղել, որ Սարգսյանը ՍԴ դատավորի պաշտոնում կրկին առաջադրել է նախկինում «մերժվածին»
թեգերը:
Էդգար Շաթիրյան

Գլխավոր թեմաներ