23:56 25 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
173 0 0

Կառավարության կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածուն կոշտ արձագանքեց Արման Բաբաջանյանի` իր հասցեին հնչած գնահատականներին։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանը Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին խորհուրդ տվեց ուրիշի մասին կարծիք հայտնելուց առաջ իր անցած ուղուն նայել։

Նշենք, որ Բաբաջանյանն իր ելույթում նշեց, որ Էդգար Շաթիրյանն էթիկայի հանձնաժողովում աշխատելիս պարտավոր էր վերաբերմունք հայտնել այն դատավորների վերաբերյալ, որոնց հանցավոր գործունեության հետևանքով դատական համակարգը ողբերգական վիճակում է։

Սակայն, ըստ Բաբաջանյանի, Շաթիրյանն իրեն դրսևորել է խիստ հարմարվողական, կամազուրկ չեզոքությամբ։ Պատգամավորի խոսքով` Շաթիրյանը բնակվում է իրեն չպատկանող տանն այն դեպքում, երբ Ամիրյան փողոցի վրա տուն ունի և չի հայտարարագրել իր հետ առնչվող անձանց անշարժ գույքը։

«Բաբաջանյանին այնքան էլ չհաջողվեց ինձ համբերությունից հանել։ Պարոն Բաբաջանյան, երբվանի՞ց դարձաք ազգի փրկիչ, ես էլ դարձա ազգակործան էլեմենտ։ Ո՞վ է ձեզ բարոյական իրավունք տվել այդչափ կտրուկ գնահատականներ տալ։ Մի ձեր անցած ուղուն նայեք, մտորելու շատ տեղիք ունեք»,–ի պատասխան ասաց Շաթիրյանը։

Աչքաչափով է գործել. ՍԴ դատավորի թեկնածուն կրկնեց իշխանության մասին հայտնած իր դիրքորոշումը

ՍԴ դատավորի թեկնածուն նշեց` Ամիրյան փողոցում ունի սեփականության իրավունքով պատկանող բնակարան, սակայն այժմ բնակվում է վարձով։ Խնդիրն այն է, որ Ամիրյան փողոցի բնակարանը վերջերս է շահագործման հանձնվել, դեռ վերանորոգված չէ։ Շաթիրյանը հետաքրքրվեց` Բաբաջանյանը տարրական պատկերացում ունի՞ գույքի մասին օրենքից։

«Ցավում եմ, որ դուք դարձել եք իմ դեմ սանձազերծած խաղի մասնակիցը, եթե ոչ սանձազերծողը»,–ասաց ՍԴ դատավորի թեկնածուն։

Հիշեցնենք, որ ԱԺ նիստի այսօրվա օրակարգում ՍԴ դատավորների ընտրության հարցն է։ ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Էդգար Շաթիրյանին, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանին, իսկ Դատավորների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանին:

«Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու ՍԴ դատավորի ընտրության քվեարկությանը։

Ինչ է լինում, երբ ՍԴ դատավորի բոլոր թեկնածուներն անցնում են ԱԺ–ի «մաղով»

Ըստ թեմայի

ՍԴ դատավորի թեկնածուն ասել է` որն է համակարգի թիվ մեկ խնդիրը
Ինչո՞ւ փակեց «Ա 1+»–ը, նախկինների հետ ո՞նց էր. ՍԴ դատավորի թեկնածուին փորձեցին «նեղը գցել»
Ինչ է լինում, երբ ՍԴ դատավորի բոլոր թեկնածուներն անցնում են ԱԺ–ի «մաղով»
թեգերը:
ՀՀ Ազգային ժողով, ԱԺ, թեկնածու, Սահմանադրական դատարան, Դատարան, Էդգար Շաթիրյան, Արման Բաբաջանյան

Գլխավոր թեմաներ