18:22 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1480)
170 0 0

Բնակելի տարածքից դուրս գտնվելիս և տեղաշարժվելիս ՀՀ քաղաքացիները կարանտինի ռեժիմի ողջ ընթացքում պարտավոր են իրենց մոտ ունենալ անձը հաստատող փաստաթուղթ:

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացրել է Հայաստանում հայտարարված կարանտինի ռեժիմի խախտման համար նախատեսված վարչական տուգանքների չափերը:
Եվ այսպես.

  • Կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված համաճարակի (կարանտինային) գոտի մուտքի և ելքի հատուկ ռեժիմը խախտելու համար նախատեսված է տուգանք 50.000 - 70.000 դրամի չափով
  • Կարանտինի ընթացքում անձանց ազատ տեղաշարժի կամ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումները խախտելու համար նախատեսված է տուգանք 10.000 դրամի չափով
  • Կարանտինի ընթացքում հավաքներ կազմակերպելու և անցկացնելու համար տուգանք 50.000 - 200.000 դրամի, իսկ դրանց մասնակցելու համար` 10.000 դրամի չափով։

Ոստիկանությունը հիշեցնում է, որ հավաքներ կազմակերպել, անցկացնել և հավաքներին մասնակցել թույլատրվում է միայն անհատական պաշտպանության միջոցների կիրառման և անձանց միջև նվազագույնը 1,5 մետր հեռավորության պահպանման դեպքում:

Իսկ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումները խախտողները կտուգանվեն 50.000 - 100.000 դրամի չափով։

Կարանտինի ընթացքում կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների սահմանափակումները խախտելը, ինչպես նաև դրանց զննման իրականացմանը խոչընդոտելը նախատեսում է տուգանք 50.000 - 100.000 դրամի չափով:

Կարանտինի ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելն առաջացնում է տուգանք 50.000 - 200.000 դրամի չափով:

Սևազգեստ աղջիկներ, ասֆալտին փռված դիմակներ. ինչ էր կատարվում Մաշտոցի պողոտայում. տեսանյութ

Անհատական պաշտպանության միջոցների (դիմակ) կիրառման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում 10.000 դրամի չափով։

Հանրային միջոցառումները` ներառյալ ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները, թույլատրվում են միայն մինչև 60 անձի մասնակցությամբ:

Սոցիալական, մշակութային, կրթական, սպորտային կամ այլ ժամանցային միջոցառումներին (այդ թվում՝ համերգներ, ցուցահանդեսներ, ցուցադրություններ, թատերական ներկայացումներ, կրթական այլ միջոցառումներ) ևս կարող են մասնակցել 60-ից ոչ ավելի անձինք:

Փակ տարածքներում հանրային միջոցառումներ անցկացնելու համար բացի մասնակիցների քանակից գործում են նաև այլ կանոններ:

Դրանց համար պարտադիր է տարածքում ապահովել արհեստական օդափոխության առկայության և սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահանջների պահպանում:

Երբ և որտեղ է պարտադիր դիմակ դնելը. Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել

Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս և տեղաշարժվելիս քաղաքացիները պետք է պարտադիր ունենան անձը հաստատող փաստաթուղթ:

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ ՀՀ կառավարության 11.09.2020թ որոշմամբ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանվել է կարանտին՝ 2020 թվականի սեպտեմբերի 11-ի ժամը 17.00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1480)

Ըստ թեմայի

Ոստիկանությունը 3 ամսում կվերադարձնի քաղաքացիներից գանձած տուգանքները
Տուգանքը նույնիսկ գյումրեցիներին է ստիպել կարգապահ դառնալ
Թավշյա տուգանք. դիմակ չդնելու համար տուգանվածների քանի՞ տոկոսն է վճարել այն. «Ժողովուրդ»
թեգերը:
Տուգանք, ՀՀ Ոստիկանություն, Ոստիկանություն, Հայաստան, կարանտին

Գլխավոր թեմաներ