03:35 27 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
58 0 0

Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը քննող հանձնաժողովի կազմն առաջարկվում է հետևյալ համամասնությամբ. 12 անդամներից 7-ը «Իմ քայլից», 3-ը` «Բարգավաճ Հայաստանից», 2-ը` «Լուսավոր Հայաստանից»։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկով ստեղծված Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը քննելու է նաև կորոնավիրուսին վերաբերող ընդդիմադիր գործիչների հայտարարությունները, եթե դրա կարիքը լինի։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` պատասխանելով«Իմ քայլի» պատգամավորների այն դիտարկումներին, թե ընդդիմության հայտարարությունները նպաստել են, որ մարդիկ անլուրջ վերաբերվեն հիվանդությանը և սահմանափակումներին։

«Ես հիշում եմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը, երբ նա նոր էր վերադարձել ճամփորդությունից և ասում էր` այնտեղ մեծ թվով վարակակիրներ կան, ես հիմա բոլորիդ կվարակեմ, ու կատակներ էր անում։ Ասում էր` այ դուք, լրագրո՛ղ, որ դիմակ եք դրել, դա ձեզ փրկելո՞ւ է։ Ես հիշում եմ` «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է» արտահայտությունը, և դրանք բոլորն իշխանության ներկայացուցիչներն են արել ու անլրջացրել են պայքարը»,– իշխող խմբակցության գործընկերներին հակադարձեց Մարուքյանը։

Պատգամավորը շեշտեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարն ի սկզբանե է անլրջացվել ու նորաստեղծ հանձնաժողովն այլև ի զորու չէ ազդելու այդ փաստի վրա, բայց կարող է ազդել այն ամենի վրա, ինչ այս պահին է անլրջացվում։

Արսեն Թորոսյանը բացահայտել է` որտեղ և ինչպես է անցկացնում արձակուրդը

«Խորհրդարանն ունի լծակներ ու ժողովրդի առաջ ստանձնած պարտավորություն` իրականացնելու այդ մոնիթորինգը,– ասաց նա,– Ինձ համար այս հանձնաժողովի ստեղծումը լակմուսի թուղթ է։ Սրանով մենք հասկանալու ենք, թե որքանով է Հայաստանը ժողովրդավարական երկիր։ Եթե այս որոշումը տապալվում է, ինձ համար Հայաստանը դադարում է լինել ժողովրդավարական երկիր»։

Նշենք, որ Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը քննող հանձնաժողովն արդեն ստեղծված է` օրենքի ուժով, այն պահից, երբ ընդդիմադիր խմբակցությսւնը հանդես է եկել այդ առաջարկով։

Այժմ խորհրդարանը քննարկում է հանձնաժողովի հնարավոր կազմը։ Միայն կազմի հաստատումից հետո հանձնաժողովը կսկսի իրապես գործել։
Նշենք, որ Մարուքյանի ներկայացրած նախագծով առաջարկվում է, որ հանձնաժողովը բաղկացած լինի 7 անդամներից, որոնցից 12-ը` «Իմ քայլից», 3-ը` «Բարգավաճ Հայաստանից», 2-ը` «Լուսավոր Հայաստանից»։

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Հայաստանին 2 մլն դոլար կտրամադրվի

Ըստ թեմայի

174 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 45 326
107 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 45 969
172 դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 45 675
թեգերը:
ընդդիմություն, Իշխանություն, Էդմոն Մարուքյան, ՀՀ Ազգային ժողով, ԱԺ, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ