23:48 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1476)
38 0 0

Հայաստանում սահմանված արտակարգ դրության ընթացքում տեսչական մարմիններն ընկերություններում ավելի քան 80 հազար ստուգում են իրականացրել։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում ավելի քանի 5000 տնտեսվարող սուբյեկտ է ժամանակավոր փակվել հակահամաճարակին կանոնների խախտման համար։ Տեղեկությունն այսօր Ազգային ժողովում հայտնել է կառավարությանը կից Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։

«Բոլոր տեսչական մարմինները շարունակում են աշխատանքը կորոնավիրուսի դեմ պայքարում։ Մինչ օրս իրականացվել է մոտ 81 հազար ստուգում, որոնց արդյունքում կանգնեցվել է մոտ 5300 տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը»,-ասել է Ասոյանը։

Նրա խոսքով՝ հակահամաճարակային կանոնների պահպանման հարցում դրական միտում է նկատվում։ Եթե հունիսին ընկերությունների մոնիթորինգի արդյունքում խախտումներ էին հայտնաբերվում տնտեսվարող սուբյեկտների 13 տոկոսում, ապա հուլիսին այս ցուցանիշը եղել է 4 տոկոս, իսկ օգոստոսին՝ 3 տոկոս։

Տեսչական ստուգումներ են արվում նույնիսկ գիշերները. պարետը ներկայացրել է արդյունքը

Կարանտինի ընթացքում ընկերությունների գործունեությունը չի կանգնեցվի, սակայն խախտումների դեպքում կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ (սկզբում նախազգուշացում, այնուհետև տուգանքներ` սկսած 100 հազար դրամից)։

Հիշեցնենք՝ Հայաստանում մարտի 16-ից մինչև սեպտեմբերի 11-ը արտակարգ դրություն էր գործում։ Այժմ հայտարարված է կարանտին, որը կտևի մինչև 2021թ․-ի հունվարի 11-ը։ «Դիմակային ռեժիմը» շարունակում է ուժի մեջ մնալ։

Ստուգումներ հանգստյան տներում. 5 հյուրանոցի գործունեություն արդեն կասեցվել է

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1476)

Ըստ թեմայի

Ստուգումներ Գյումրիում, կամ պարետի ո՞ր որոշումներն են խախտվում սպասարկման կետերում
Մեկ օրում 466 կազմակերպությունում ստուգում է իրականացվել
«Երևան Մոլը» բաց է․ ստուգումներից հետո փակվել է միայն գրասենյակը
թեգերը:
ՀՀ Ազգային ժողով, ԱԺ, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին (ԱԱՏՄ), ՍԱՏՄ(Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), ստուգումներ

Գլխավոր թեմաներ