20:36 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
157 0 0

ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 88–ը։ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները նախապես հայտարարել էին, որ չեն մասնակցելու ՍԴ դատավորի ընտրության քվեարկությանը` այդ գործընթացը հակասահմանադրական համարելով։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. ՍԴ դատավորների առաջադրված 3 թեկնածուներն էլ այսօր ԱԺ–ի փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվել են թափուր պաշտոններում։

ՀՀ կառավարության առաջադրած թեկնածու Էդգար Շաթիրյանն ստացել է 84 կողմ, 2 դեմ ձայն, ՀՀ նախագահի առաջադրած Արթուր Վաղարշյանը` 86 կողմ, 1 դեմ, իսկ Դատավորների ընդհանուր ժողովի թեկնածու Երվանդ Խունդկարյանը`85 կողմ, 3 դեմ ձայներ:
ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 88–ը։

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները նախապես հայտարարել էին, որ չեն մասնակցելու ՍԴ դատավորի ընտրության քվեարկությանը` այդ գործընթացը հակասահմանադրական համարելով։

Հիշեցնենք` հունիսի 30-ին ՀՀ ԱԺ-ն ընդունեց ՍԴ մասին Սահմանադրական օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնցով կասեցվում են Սահմանադրական դատարանի` 12 տարի պաշտոնավարած 3 դատավորների լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարին չի լրացել, շարունակում է աշխատել ՍԴ դատավորի կարգավիճակում։

«Երբվանի՞ց դարձաք ազգի փրկիչ, ես էլ` ազգակործան էլեմենտ». դատավորի թեկնածուն` պատգամավորին

Հուլիսի 22-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։

Դրանից հետո երկամսյա ժամկետում ՀՀ կառավարությունը, նախագահն ու Դատավորների ընդհանուր ժողովը պետք է առաջադրեին ՍԴ դատավորների մեկական թեկնածուներ։

Ինչպե՞ս է ստացվել, որ ՍԴ դատավորի թեկնածուի բանկային մուտքերը գերազանցում են եկամուտները

Ըստ թեմայի

Ինչո՞ւ փակեց «Ա 1+»–ը, նախկինների հետ ո՞նց էր. ՍԴ դատավորի թեկնածուին փորձեցին «նեղը գցել»
«Լուսավոր Հայաստանը» նույնպես չի մասնակցի ՍԴ դատավորի ընտրությանը. Սիմոնյանն ասաց` ինչու
Ինչպես է եղել, որ Սարգսյանը ՍԴ դատավորի պաշտոնում կրկին առաջադրել է նախկինում «մերժվածին»
Աչքաչափով է գործել. ՍԴ դատավորի թեկնածուն կրկնեց իշխանության մասին հայտնած իր դիրքորոշումը
թեգերը:
Արթուր Վաղարշյան, Երվանդ Խունդկարյան, ՀՀ Ազգային ժողով, ԱԺ, Հայաստան, Դատավոր, քվեարկություն, Սահմանադրական դատարան

Գլխավոր թեմաներ