12:48 22 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
81 0 0

ՀՀ ԱԳ նախարարը հարցազրույց է տվել հեղինակավոր լրատվական գործակալությանը՝ անդրադառնալով Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանը Եվրոպա է, միևույն ժամանակ Ռուսաստանը մեր դաշնակիցն է: EFE լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նրա խոսքով` այդ հավասարակշռությունը շատ բարդ է ցանկացած երկրի համար, սակայն այն կենսական է Հայաստանի՝ Ադրբեջանին դիմակայող և Թուրքիայի հետ թշնամություն ունեցող երկրի անվտանգությունն ապահովելու համար:

«Ասում են, որ մենք միաժամանակ երկու նժույգ ենք վարում: Ոչ: Մենք վարում ենք մեկ նժույգ՝ Հայաստանի նժույգը»,- վստահեցրել է նախարարը` ընդգծելով, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առանցքն է մի գործընկերոջ հետ հարաբերություններ չկառուցել մյուսի հաշվին։

ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը շատ կարևոր, դաշնակցային, բազմաթիվ ընդհանուր շահերի վրա հիմնված հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ։ Նա Ռուսաստանի դերը հիշատակել է հատկապես անվտանգության առումով` շեշտելով, որ ՌԴ-ն ռազմաբազա ունի Հայաստանում:

Մնացականյանը նաև ընդգծել է, որ Հայաստանն ունի յուրահատուկ հարաբերություններ ԵՄ անդամ մի շարք երկրների հետ՝ Ֆրանսիայից մինչև Հունաստան։ Նա պնդել է, որ Հայաստանը Եվրոպայի մաս է՝ Եվրոպայի արևելյան ճակատը:

Հայաստանի հեղափոխությունը վերաբերում էր հայերին. Մնացականյանը` Բելառուսի դեպքերի մասին

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին տեղի էր ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Մնացականյանը և Լավրովը քննարկել են հուլիսյան մարտերից հետո տարածաշրջանային զարգացումները և այս համատեքստում ԼՂ խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը։

Ըստ թեմայի

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել Հունաստանի և Կիպրոսի գործընկերների հետ
Պե՞տք է փոխել Մինսկի խմբի բանակցային ձևաչափը. պատասխանում է Զոհրաբ Մնացականյանը
Հայաստանը պատրաստ է անհապաղ օգնություն ցուցաբերել Լիբանանին. Զոհրաբ Մնացականյան
Ի՞նչ է ակնկալում Հայաստանը Ադրբեջանի ղեկավարությունից. Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Զոհրաբ Մնացականյան

Գլխավոր թեմաներ