02:55 29 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.71
  • GBP638.90
  • EUR578.69
  • RUB6.31
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1594)
62 0 0

Բժիշկը նման ցուցանիշների երկու պատճառ է նշել, սակայն, ըստ նրա` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հայտնվելուց անմիջապես հետո, երբ մարդիկ դադարեն դիմակ կրել և ֆիզիկական հեռավորություն պահպանել, ավանդական հիվանդությունները կրկին գլուխ կբարձրացնեն։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում նվազել է վեներական, մաշկային և ինֆեկցիոն հիվանդությունների թիվը, ինչը մասնագետները կապում են կորոնավիրուսի համավարակի հետ։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած առցանց ասուլիսի ընթացքում հայտարարեց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման բաժնի պետ, բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանը:

«Նախորդ տարվա համեմատ երկրում կտրուկ կրճատվել են այլ ինֆեկցիոն հիվանդությունների ցուցանիշները։ Օրինակ՝ չորս անգամ նվազել են քութեշով հիվանդանալու դեպքերը, գրեթե կրկնակի` կապույտ հազը, ջրծաղիկը և սուր աղիքային վարակները»,– ասաց Պարոնյանը։

Վիճակագրության վրա ազդել է երկրում սանիտարական նորմերի խստացումը. բնակիչները մշտապես դիմակ են դնում, լվանում են ձեռքերը որևէ տեղ մտնելիս,սոցիալական հեռավորություն են պահպանում։ Երկրորդ գործոնը, ըստ բժիշկի այն է, որ շատերը կորոնավիրուսով վարակվելու վախից բուժկենտրոններ չեն այցելում և չեն ստուգվում, այդպիսով՝ չեն ներառվում ընթացիկ վիճակագրության մեջ։ 

«Մեզ մոտ պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել. երբ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հայտնվի, անմիջապես ավանդական հիվանդությունների բռնկում կհետևի։ Չէ՞ որ, երբ մարդիկ դադարեն դիմակ կրել և պահպանել հիգիենայի կանոնները, մեզ ծանոթ բոլոր վարակները կրկին գլուխ կբարձրացնեն»,– նշեց Պարոնյանը։

Նրա խոսքով` աշնանը սպասվում է սովորական գրիպով և թոքաբորբով հիվանդացության աճ։ Բժիշկը բոլորին խորհուրդ է տալիս հետևել անվտանգության և հիգիենայի կանոններին և սպասել վարակի դեմ վերջնական պատվաստանյութին։

Սև, սպիտակ, մոխրագույն․ ի՞նչ վտանգներ են պարունակում հայերի սիրած գունավոր դիմակները

«Ամբողջ աշխարհում համավարակի ողջ ընթացքում փորձել են շուրջ 100 պատվաստանյութ ստեղծել, սակայն դրանցից միայն 8-ը հասան ուսումնասիրությունների երրորդ փուլ։ Դա թեստավորման վերջին և ամենաերկար փուլն է, այլ վարակների դեպքում այն կարող էր ձգվել մինչև 8 տարի»,– նշեց մասնագետը։

Թեստավորման առաջին երկու փուլերն անցած պատվաստանյութերի թվում են` չինական, ռուսական և ամերիկյան պատվաստանյութերը։ Ռուսաստանը 2020 թվականի օգոստոսին աշխարհում առաջինը գրանցեց COVID-19–ի դեմ պատվաստանյութը, որը ստացավ «Սպուտնիկ V» անվանումը։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1594)

Ըստ թեմայի

Ի՞նչ անել ամռանը վարակիչ հիվանդություններից և թունավորումներից խուսափելու համար
Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում լուրջ միջոց չկա. Քրիստինա Գյուրջյան
Կաղապարից դուրս. ինչ վարակիչ հիվանդություններ են բնորոշ անօթևաններին
Գյուրջյան. «Մենք չունենք միջոց լուրջ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում»
թեգերը:
կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ