23:20 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
22310

Արյունաբանական կենտրոնում շուտով կարող է կոլապս առաջանալ, քանի որ կենտրոնի 41 մասնագետները չեն վարանելու ազատվել աշխատանքից։ Պատճառի մասին նրանք նամակով հայտնել են վարչապետին։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի 41 բժիշկներ պատրաստվում են հոկտեմբերի 1-ից ազատվել աշխատանքից։ Մասնագետների խումբը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` խնդրելով վերանայել առողջապահության նախարարությունը որոշումը։

«Առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել դադարեցնել արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի պայմանագիրը, որին հետևել է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանի ազատման դիմումը։ Դանիելյանի պաշտոնավարման երկու տարիների ընթացքում կենտրոնը գրանցել է թռիչքային առաջընթաց»,–նշված է բաց նամակում։

Հերթական հրաժարականը. Մանկական քաղցկեղի կենտրոնի ղեկավարն ազատման դիմում է գրել

Բժիշկները խնդրել են վերանայել նախարարության որոշումը` հաշվի առնելով, որ այն չհիմնավորված և անտրամաբանական է։ Իսկ հակառակ դեպքում`Սամվել Դանիելյանի գործունեության դադարեցման պարագայում, բժիշկները հոկտեմբերի 1-ից կդադարեցնեն իրենց գործունեությունը։ Փաշինյանին ուղղված բաց նամակում բժիշկները գրել են, որ աշխատանքից ազատման իրենց որոշման մասին հայտնում են կանխավ՝ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու և երեխաների կյանքը չվտանգելու նպատակով բուժումը պատշաճ կերպով կազմակերպելու համար։

Աննա Հակոբյանն արյունաբանական կենտրոն չի այցելել և չի վտանգել երեխաների առողջությունը

Հիշեցնենք, որ երեկ` սեպտեմբերի 15-ին, հայտնի դարձավ, որ Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի տնօրեն Գևորգ Թամամյանն ազատման դիմում է ներկայացրել։ Նա հայտնել էր, որ նամն քայլի պատճառն առողջապահության նախարարության որոշումն է` հոկտեմբերի 1-ից լուծել բժիշկ Սամվել Դանիելյանի պայմանագիրը որպես պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն:

Ըստ թեմայի

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարն ազատման դիմում է գրել
ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
«Հայանտառի» տնօրենն աշխատանքից ազատման դիմում է գրել
Դավիթ Բաբայանը ազատման դիմում է գրել. Հարությունյանը նրան նոր պաշտոն է առաջարկել
թեգերը:
ազատման դիմում, Նիկոլ Փաշինյան, աշխատանք, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, Հայաստան

Գլխավոր թեմաներ