12:45 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
41 0 0

ԱԺ փոխնախագահը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի թեմայով հակադարձել է ընդդիմությանը։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Կրթական համակարգի բարեփոխումները տապալված են, համակարգը ճահճացած է։ Այսօր ԱԺ–ում ԿԳՄՍ նախարարի հրաժարականի հարցի քննարկման ժամանանակ նման հայտարարություն արեց Արայիկ Հարությունյանի հրաժարականի նախաձեռնության հեղինակ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Մշակույթի ոլորտը տապալված է, սպորտի ոլորտը տապալված է, երիտասարդական քաղաքականություն գոյություն չունի երկրում։ Ձեր գործունեության արդյունքը սա է»,– ասաց Մարուքյանն Արայիկ Հարությունյանին։

Մարուքյանը շեշտեց, որ իրենց բերած փաստարկներին իշխանության միակ հաշկափաստարկն այն է, որ իրենց մասին կեղծ թեզեր են տարածում։

«Եթե դուք 88 հոգանոց խմբակցությունով, պետական ամբողջ իշխանությունով, Հ1-ով չեք կարողանում մի հատ կեղծ թեզը հերքել, ուրեմն պետք է հրաժարական տաք»,– ասաց նա` Արայիկ Հարությունյանին առաջարկելով չսպասել Աժ քվեարկությանը, այլ ինքնակամ հրաժարական տալ։

«Բարգավաճ Հայաստանի» տեսակետը ներկայացրեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա հայտարարեց, որ դպրոցներում վախի մթնոլորտ է, որոշ տնօրեններ ամբողջ օրը զբաղված են իրենց աշխատակից ուսուցիչների ֆեյսբուքյան գրառումները «քրքրելով»։

«Արայիկ, հեռացիր». ոստիկանները բողոքի ակցիայի մասնակիցների բերման են ենթարկում

«Մենք միանում ենք «Լուսավոր Հայաստանի» պնդմանը` Ձեր հրաժարականի պահանջով»,– ասաց նա։

«Իմ քայլի» տեսակետը ներկայացնելով` ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հակադարձեց, որ վախի մթնոլորտը ենթադրում է, որ դրա մասին ԱԺ ամբիոնից չեն խոսում, ինչպես նախկինում էր։

Ինչ վերաբերում է ԿԳՄՍ նախարարի հրաժարականին, Ալեն Սիմոնյանը նշեց, որ ինքը զարմացած է դրա քննարկումից։

«Սա ավելի շատ նման էր շարադրության` «Ինչպես ես անցկացրեցի իմ ամառային արձակուրդները»։ Որևիցե լուրջ բան ես չեմ լսել։ Ես վստահեցնում եմ ձեզ, եթե դուք ներկա լինեք մեր քննարկումներին, մենք իրար ավելի խիստ ենք քննադատում ու ավելի լուրջ հարցեր ենք տալիս իրար։ Ո՞ւր են եկեղեցու պատմության մասին հարցերը, ո՞ւր են կանացի զգեստներով ուսուցիչները, որ մեր երեխաներին այլասերվածություն են սովորեցնելու, ո՞ւր են թուրքական վարկերը»,– ասաց Սիմոնյանը։

Արայիկ Հարությունյանի համակարգած ոլորտներում առկա դժգոհությունների պատճառով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովում հարցապնդում է ներկայացրել նախարարի հրաժարականի պահանջով։

Նախարարի հետ հարցուպատասխանից ու ելույթներից հետո Ազգային ժողովն իրականացնելու է քվեարկություն՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։

«Ձախողումների շքերթ է». ԼՀԿ-ն պահանջում է Արայիկ Հարությունյանի հրաժարականը

Ըստ թեմայի

«Արայիկ, հեռացիր». Երևանում պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը
«Իմ հրաժարականի հարցը չի քննարկվում». ԿԳՄՍ նախարար
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գնալու ժամանակն է
թեգերը:
Հրաժարական, Ալեն Սիմոնյան, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Արայիկ Հարությունյան

Գլխավոր թեմաներ