20:35 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
89 0 0

Էդմոն Մարուքյանը կարծում է, որ իշխանությունը մինչև վերջ պաշտպանելու է նախարարին։ 

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության վերաբերյալ քվեարկությունը կանցկացվի վաղը։ Լուրը լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ հեղափոխական իշխանությունը պաշտպանում է ԿԳՄՍ նախարարին։

«Մենք կարծում ենք՝ Արայիկ Հարությունյանն այս պահին ամենաշատ բողոքի ալիք բարձրացրած, իր կառավարման ոլորտում ամենաշատ խնդիր առաջացրած նախարարն է, և նա պետք է հեռանա»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ ելույթներից պարզ էր՝ հարցը կտապալվի իշխող մեծամասնության կողմից։

Անդրադառնալով իշխանության այն հայտարարություններին, թե իրենց դեմ կեղծ քարոզչություն է իրականացվում, Մարուքյանը նշեց՝ պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանում իշխող մեծամասնությունն 88 հոգուց է բաղկացած։ Եթե նույնիսկ սուտ քարոզչություն էլ կա, և այդ 88 հոգանոց խումբը չի կարողանում այն հերքել, ուրեմն անելիք չունի։ Նույնը վերաբերում է «սուպերնախարարության» նախարար Արայիկ Հարությունյանին։

«Լո՞ւրջ եք ասում». ԿԳՄՍ նախարարը պատասխանում է իր հրաժարականը պահանջողների հարցերին

«Ես կարծում եմ՝ Արայիկ Հարությունյանն այլևս անելիք չունի։ Նա կանգնած է Հայաստանի կրթության համակարգի զարգացման ճանապարհին, և պետք է իր կամքով հեռանա, որովհետև իր թիմակիցները մինչև վերջ պաշտպանելու են նրա բոլոր սխալները»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը:

Մարուքյանը հավելեց, որ իշխանությունը չունի քաղաքական կամք, որ ընդունի իր սխալն ու նոր նշանակում կատարի։

Հիշեցնենք՝ ԼՀԿ-ն այսօր ԱԺ օրակարգ էր բերել Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը: Կուսակցության կոչին հետևած մի խումբ քաղաքացիներ էլ եկել էին ԱԺ դիմաց՝ նույն պահանջով:

Տևական ժամանակ է, ինչ մի խումբ մարդիկ պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Նրանց թվում են ՀՅԴ-ական երիտասարդները։

«Ձախողումների շքերթ է». ԼՀԿ-ն պահանջում է Արայիկ Հարությունյանի հրաժարականը

Ըստ թեմայի

ՀՅԴ-ի դեմ քրգործերն արկղերով նրանց ուղարկելը մի քանի ժամվա հարց է. Արայիկ Հարությունյան
Արայիկ Հարությունյանը որոշել է դատի տալ սուտ տեղեկություն տարածողներին
«Իմ հանձնարարականին չի հետևել». Արայիկ Հարությունյանը պաշտոնյայի է ազատել աշխատանքից
Արայիկ Հարությունյանը կկանգնի «ահեղ դատաստանի» առաջ. «Ժողովուրդ»
թեգերը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), պաշտոնանկություն, Էդմոն Մարուքյան, «Իմ քայլը» խմբակցություն, Արայիկ Հարությունյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ