05:25 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
165 0 0

Պաշտպանության նախարարն Ազգային ժողովում ասաց, որ հուլիսյան գործողությունների դադարից հետո Տավուշի ուղղությամբ հրադադարի խախտումները կրկնակի ավելացել են։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներն ամրաշինական աշխատանքներ են իրականացնում` չեզոքացնելով հայկական դիրքապահների և դիրքերի առավելությունը։ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով այսօրվա դեպքին, երբ հակառակորդի կրակոցներից զինծառայող էր զոհվել։

«Այս իրավիճակն արդեն երկու շաբաթ է, ինչ կա։ Այս ընթացքում օգտագործվում է տարբեր տրամաչափի զենք։ Մենք տեղեկատվական զսպվածություն ենք ցուցաբերել, սակայն երեկ ադրբեջանական կողմը վիրավոր ուներ և տեղեկություն տարածեց այս ամենի մասին»,–ասաց Տոնոյանը։

Նրա խոսքով` իրավիճակի առնչությամբ ինֆորմացիան տրամադրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` ասելով, որ առկա չեն իրավիճակի զարգացումների ռիսկերի նվազեցման որևէ մեխանիզմ։

Տոնոյանը վստահեցրեց` հայկական ԶՈՒ–ն համապատասխան միջոցներ է ձեռնարկել, ինչի առնչությամբ էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է իր մտահոգությունն ու բանակի զգոնությունը բարձրացրել։

«Համոզված եղեք, որ մեր գործողությունները համարժեք են»,–վստահեցրեց նախարարը։

Նա ասաց նաև, որ հուլիսյան գործողությունների դադարից հետո Տավուշի ուղղությամբ հրադադարի խախտումները կրկնակի ավելացել են։

Սակայն, ըստ նախարարի, հույս ունեն, որ առաջիկայում լարվածությունը կնվազի և բանակցությունների միջոցով կլուծվեն հարցերը։

Հակառակորդի կրակոցից ՀՀ մարտական դիրքերից մեկում զինծառայող է զոհվել

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով այսօր հյուսիս–արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային և բեկորային վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Թամազյանը։

Sputnik Արմենիային հայտնի էր դարձել, որ զոհված զինծառայողը Վանաձորի բնակիչ է և երկու անչափահաս երեխա ունի։

Նշենք նաև, որ ՀՀ ՊՆ–ն հերքել էր ադրբեջանական կողմի լուրերը, որ հայկական ԶՈՒ–ի կրակոցների հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։

Ըստ թեմայի

Ադրբեջանի ՊՆ–ն հերթական կեղծ լուրն է տարածել. Հայաստանը հերքում է
Արցախը պատրաստ է անհամաչափ հակահարված տալ նախահարձակ Ադրբեջանին. Արայիկ Հարությունյան
Նախապայման դնում է Ադրբեջանը. Փաշինյանն արձագանքել է համանախագահների առաջարկին
թեգերը:
Ադրբեջան, Զոհ, Զինվոր, Դավիթ Տոնոյան

Գլխավոր թեմաներ