05:19 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
89 0 0

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել ծառայության ընթացքում ազգային ատելության շարժառիթով կատարված սպանության հատկանիշներով։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Հովիկ Թամրազյանը զոհվել է հակառակորդի մարտական դիրքից դիպուկահարի կողմից արձակած կրակոցից։

«Զինծառայողը հրազենային և բեկորային վիրավորումներ է ստացել ձախ ձեռքի, կրծքավանդակի, դեմքի, պարանոցի շրջանում։ Թամրազյանը մահացել է զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին»,–նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ` ծառայության ընթացքում ազգային ատելության շարժառիթով կատարված սպանության հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով այսօր հյուսիս–արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային և բեկորային վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Թամազյանը։

Sputnik Արմենիային հայտնի էր դարձել, որ զոհված զինծառայողը Վանաձորի բնակիչ է և երկու անչափահաս երեխա ունի։

Նշենք նաև, որ ՀՀ ՊՆ–ն հերքել էր ադրբեջանական կողմի լուրերը, որ հայկական ԶՈՒ–ի կրակոցների հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։

Հակառակորդի կրակոցից ՀՀ մարտական դիրքերից մեկում զինծառայող է զոհվել

Ըստ թեմայի

Հակառակորդի կրակոցից ՀՀ սահմանին պայմանագրային զինծառայող է զոհվել
Ստեփանակերտը հերքում է. հայկական կողմի կրակոցից հակառակորդի զինվոր չի զոհվել
Արցախում կրկին զինվոր է զոհվել
թեգերը:
Քրեական գործ, ՀՀ քննչական կոմիտե, Զինվոր, դիպուկահար

Գլխավոր թեմաներ