12:31 22 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան

«ՀՀ –ում դժվար է մարդ գտնել, որը կսատարի Արայիկ Հարությունյանին». ինչպես անցավ ՀԵՄ երթը

Ստանալ կարճ հղումը
92 0 0
© Sputnik /

Նրանք պահանջում են գործադիրից վաղը կառավարության նիստում քննարկելու նախարարի հրաժարականի հարցն ու խնդրին վերջապես լուծում տալ։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կազմակերպած երթի մասնակիցները հասան ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ։ Բողոքի ակցիան և ելույթները շարունակվեցին շենքի առջև։ Երիտասարդների պահանջում են գործադիրից՝ վաղ կառավարության նիստում քննարկել նախարարի հրաժարականի հարցն ու խնդրին վերջապես լուծում տալ։

«Հայաստանի ողջ տարածքում դժվար է մարդ գտնել, որը սատարում է Արայիկ Հարությունյանին։ Անգամ նրա քաղաքական թիմի անդամները և նախարարության աշխատակիցները պարտադրանքից դրդված միայն արդարացումներ են կարողանում գտնել ստեղծված իրավիճակի համար։ Ուրեմն կառավարությունն ու իշխող ուժը պետք է կամք գտնեն խոստովանելու այս ոլորտներում իրենց ձախողումն ու օր առաջ հեռացնելու Արայիկ Հարությունյանին զբաղեցրած պաշտոնից»,- հայտարարեց ՀԵՄ անդամներից մեկը՝ նշելով, որ եթե ՀՀ կառավարությունը չունենա անհրաժեշտ վճռականությունն ու կամքը, ուրեմն իրենց գործողությունները կլինեն համարժեք, և Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության հարցը կլուծեն ՀՀ քաղաքացիները։

Նրանք կոչ են անում ԿԳՄՍ ոլորտներում տիրող իրավիճակով մտահոգ բոլոր ուժերին և անհատներին. «Եկեք միանանք և միասին մերժենք «արայիկհարությունյանությունը»,- հայտարարեց մասնակիցներից մեկը՝ նշելով, որ սա պայքար է հանուն ապագայի և Հայաստանի բարօրության։ Եթե իշխանությունը չի կարող իր քաղաքացիներին պաշտպանել վտանգներից, ապա նրա փոխարենը դա իրենք կանեն, որովհետև «երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են ելնում պայքար...»։ Մասնակցի խոսքը շարունակվեց ազգային-ազատագրական երգով։

«Վճիռը՝ ապաշնորհ, ապազգային». բողոքի երթի մասնակիցները քայլում են դեպի ԿԳՄՍ նախարարություն

Հիշեցնենք` Արայիկ Հարությունյանի համակարգած ոլորտներում առկա դժգոհությունների պատճառով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովում հարցապնդում է ներկայացրել նախարարի հրաժարականի պահանջով։

թեգերը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Հրաժարական, Բողոքի ակցիա, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), երթ, Արայիկ Հարությունյան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ