08:52 26 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
341 0 0

Երևանում մի քանի ամիս տևած «կորոնավիրուսային» առօրյան այժմ փոխակերպվել է ուսումնական և աշխատանքային աշխուժության։ Այդ աշխուժության «կողմնակի ազդեցությունների» մասին չեն խոսում միայն ամենաալարկոտները։

Հասարակական տրանսպորտի և փողոցային երթևեկության խնդիրները Երևանում նոր ուսումնական տարին մեկնարկելուն պես նոր սրությամբ ի հայտ եկան։ Մի քանի ամիս տևած «կորոնավիրուսային» առօրյայից հետո հիմա մայրաքաղաքում նկատելի աշխուժություն է տիրում։ Միայն թե քաղաքացիների՝ ինչպես վարորդների, այնպես էլ ուղևորների համար, այդ աշխուժությունն իսկական մղձավանջ է դարձել։

Перегруженное движение на улице Ханджяна
© Sputnik / Asatur Yesayants.
Խցանում Երևանի Խանջյան փողոցում

Ուղևորահոսքի ավելացումը, բազմաթիվ խցանումներն ու հասարակական տրանսպորտի պակասը հանգեցնում են մի իրավիճակի, երբ եղած ավտոբուսներն ու միկրոավտոբուսները (հիմնականում հին «ԳԱԶել»-ները) գերլցված են մարդկանցով, իսկ չէ՞ որ դիմակների պարտադիր լինելը ոչ ոք չի չեղարկել։ Արդյունքում՝ դիմակով մարդիկ ստիպված են ժամերով կանգնել կամ նստել տրանսպորտում՝ երևանյան 30 աստիճան շոգին (չնայած որ աշուն է), խեղդվելով և անհամբեր սպասելով իրենց կանգառին։

Перегруженное движение на перекрестке проспектов Мясникяна и Сараланджи
© Sputnik / Aram Nersesyan
Խցանում Երևանի Մյասնիկյան–Սարալանջի խաչմերուկում

Մայրաքաղաքի տրանսպորտի կարգավորումը համալիր խնդիր է, որը համակցված լուծումներ է պահանջում։ Առաջին հերթին հարկավոր է վերջիվերջո թարմացնել մայրաքաղաքի տրանսպորտը և քաղաքացիների սպասարկման ժամանակակից համակարգ ստեղծել։ Ժամանակին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական քարոզարշավի առանցքային խոստումներից մեկը նոր տրանսպորտային ցանցի ստեղծումն էր։ Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն այդ կապակցությամբ մեզ հետ զրույցում հիշեցրեց, որ այս տարի արդեն իսկ ավտոպարկի թարմացման գործնական քայլեր են ձեռնարկվել։

Перегруженная автобусная остановка в Ереване
© Sputnik / Aram Nersesyan
Կանգառ

Խցանում Մյասնիկյան պողոտայում․ կորոնավիրուսը մարդկանց այլևս չի՞ անհանգստացնում

100 միավոր 12 մետրանոց ավտոբուսների գնման համար Ապրիլին հայտարարվել էր տենդեր։ Դրան մասնակցում էին երկու ընկերություն՝ գերմանական և չինական, սակայն դրանցից ոչ մեկը չկարողացավ լիովին համապատասխանել հաստատված չափանիշներին։ Արդյունքում որոշվեց նոր թենդեր անցկացնել, որը, ինչպես նշեց Կարապետյանը, տեղի կունենա շուտով։ Մեկ այլ՝ 7 մետրանոց ավտոբուսների գնման թենդեր, հաջողությամբ տեղի ունեցավ հուլիսին, տրանսպորտային միջոցները մինչև տարեվերջ Երևանում կլինեն։

Եվս մեկ թենդերային փաթեթ (9 մետրանոց ավտոբուսների գնման նպատակով) ներկայում  պատրաստվում է։ Ընդհանուր առմամբ` Երևանում հասարակական տրանսպորտի նոր համակարգի ստեղծումը նախատեսում է մինչև 850-900 մեծ և փոքր ավտոբուսների ձեռքբերում։ Հենց այդքան է պահանջվում նոր տրանսպորտային ցանցի շրջանակում, որը մշակվել է բրիտանական WYG կոնսալտինգային ընկերության աջակցությամբ։

Քաղաքապետի մամուլի քարտուղարը սխալ անվանեց այն պնդումները, թե Մարությանը խոստացել էր տրանսպորտի խնդիրը լուծել հենց երկու տարում։ Կարապետյանը մի դրվագ հիշեցրեց 2018թ․-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավից։ Դրա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը երթևեկում էր ավտոբուսով, երբ ուղևորներից մեկը նրան հարց ուղղեց տրանսպորտի խնդրի լուծման ժամկետների վերաբերյալ։

Перегруженная автобусная остановка в Ереване
© Sputnik / Aram Nersesyan
Կանգառ

Նույն պահին վարչապետը զանգեց Մարությանին և նրան ուղղեց քաղաքացու հարցը։ Այն ժամանակ քաղաքապետն ասաց, որ հարցի լուծման համար երկուսից չորս տարի պետք կլինի։ Կարապետյանը հատուկ հիշեց այդ դրվագը, քանի որ հաճախ մարդիկ շահարկում են հենց ժամկետները։ Քաղաքային իշխանությունը քաղաքացիներին կոչ է անում մի փոքր էլ դիմանալ, խոստանալով, որ շատ շուտով ներկայիս դժվարություններն անցյալում կմնան։

Երևանը փրկվում է խցանումներից. ինչպես ընդլայնել մետրոն և բեռնաթափել մայրաքաղաքի փողոցները

Իսկ մենք մեր կողմից հիշում ենք հետևյալը․ 2019թ․-ի սեպտեմբերին քաղաքապետը հայտարարեց, որ Երևանում տրանսպորտի խնդիրը կլուծվի մոտակա երկու տարվա ընթացքում։ Այնպես որ, մեզ մնում է սպասել ամենաշատը ևս մեկ տարի։ Իսկ հետո՞։ Հետո էլ` կապրենք-կտեսնենք․․․

Իսկ ի՞նչ է խոստանում Ճանապարհային ոստիկանությունը

Երթևեկության կարգավորումն անհնար է պատկերացնել առանց ճանապարհային ոստիկանության արդյունավետ աշխատանքի։ Գերատեսչության մամուլի քարտուղար Տաթևիկ Ստամբոլյանն այդ կապակցությամբ նշեց, որ ամենաբանուկ խաչմերուկները վերահսկելու նպատակով ամեն օր նշանակվում է ոստիկանների 20 կարգախումբ: Եվս մոտ 30 կարգախումբ ծառայություն են իրականացնում դպրոցների մոտ։ Պարեկների թիվն ու աշխարհագրությունը որոշվում են իրավիճակի վերլուծության արդյունքում։

«Ուժեղացված պարեկային ծառայությունը սկսվում է ժամը 08։00-ից և տևում է մինչև 09։30։ Դա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում մեքենաների հոսքն ավելի շատ է, քան մնացած ժամերին։ Նույն կերպ ոստիկաններն աշխատում են ժամը 17։00-ից մինչև 19։30»,-ասաց Ստամբոլյանը։

Ոստիկանության ուժերի պակասից խուսափելու համար այս օրերին մայրաքաղաք են ուղարկվել ՃՈ լրացուցիչ կարգախմբեր։ «Վարորդի ընկեր» ՀԿ-ի նախագահ Տիգրան Քեյանն իր հերթին կարծում է, որ մայրաքաղաքի երթևեկության կարգավորման հետ կապված իրավիճակը պահանջում է խորքային լուծումներ, ոչ թե կոսմետիկ բարեփոխումներ։ Նա թվարկեց մի քանի քայլ, որոնք թույլ կտան էապես բեռնաթափել մայրաքաղաքի կենտրոնը, որտեղ էլ հիմնականում նկատվում են մեքենաների զանգվածային կուտակումները։

«Նախևառաջ, պետք է ուժեղացնել ոստիկանության վերահսկողությունն այն հատվածներում, որտեղ հանգամանքների բերումով խցանումները շատ են։ Դրանք քաղաքի կենտրոնական փողոցներն են, բժշկական հաստատությունների, բանկերի շրջակայքը և այլն։ Այստեղ մեքենաները երբեմն անգամ երկրորդ գծում են կանգնում։ Արդյունքում մեքենաների անցման համար միայն մի գիծ է մնում, և դժվար չէ հասկանալ, թե ինչ խցանումների է դա հանգեցնում պիկ ժամին։ Այստեղ էլ հենց պետք են ոստիկանները, որպեսզի կարգավորեն երթևեկությունը»,-ասում է Քեյանը։

Դպրոցների դեպքում փորձագետն առաջարկում է առաջին և երկրորդ հերթերի միջև ոչ մեծ ժամանակային բացատ թողնել։

Հիմա, երբ առաջին հերթն ավարտվում է, ծնողները գալիս են իրենց երեխաներին տանելու, միաժամանակ մյուսները բերում են երկրորդ հերթի սովորողներին, արդյունքում այդպիսի շիլաշփոթ է ստացվում։ Իսկ երկու հերթերի միջև ընդմիջումը թույլ կտա խուսափել կուտակումներից։ Այս օրերին նկատելիորեն աճել է նաև տաքսիների թիվը։ Շատ քաղաքացիներ, որոնք համավարակի պատճառով կորցրել են աշխատանքը, որոշել են տաքսի վարել և դրանով կերակրել ընտանիքը։

Перегруженное движение на проспекте Мясникяна
© Sputnik / Aram Nersesyan
Երևանի Մյասնիկյան փողոցում խցանում է

Տաքսիստների աշխատանք կորցնելը, թե մարդկանց անվտանգությունը. ԱԺ–ում քննարկում են նոր օրենքը

Քեյանը նաև առաջարկում է քաղաքի ծայրամասեր տեղափոխել պետական հաստատությունների մի մասը և այդպիսով բեռնաթափել կենտրոնը, որտեղ այժմ տեղակայված են այդ բոլոր կառույցները։ Պետք է նաև դպրոցներում և համալսարաններում, ինչպես նաև կենտրոնում գտնվող այլ ուսումնական հաստատությունների դասերի սկզբի տարբեր ժամեր սահմանել։ Դա թույլ կտա խուսափել մարդկանց և մեքենաների միաժամանակյա կուտակումից։ Այս ամենը չանելու դեպքում ցանկացած ձեռնարկված միջոցառում միայն կարճաժամկետ արդյունք կարող է տալ։

Ըստ թեմայի

Խցանումները կպակասեն. վարորդներին խոստացած ԱՊՊԱ–ի նոր հավելվածն արդեն գործում է
Նոր հավելվածը կթեթևացնի վթարների ստեղծած խցանումները, կկրճատվի կեղծ պատահարների թվաքանակը
Ինչ է պետք անել Երևանում խցանումներից խուսափելու համար. Քեյանը լուծում է առաջարկում
թեգերը:
Տրանսպորտ, Երևան, խցանում, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ