18:02 29 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD487.62
  • GBP626.93
  • EUR570.03
  • RUB6.14
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
111 0 0

Սահմանադրական դատարանի երեք դատավորները երդվեցին լինել անկախ և օբյեկտիվ ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորներն այսօր խորհրդարանում կայացած նիստի ժամանակ երդում տվեցին։ Առաջինը ելույթ ունեցավ Արթուր Վաղարշյանը, ում թեկնածությունն ավելի վաղ առաջադրել էր նախագահ Արմեն Սարգսյանը։

Վաղարշյանը կարճ ելույթում շնորհակալություն հայտնեց երկրի ղեկավարին իրեն ցուցաբերած բարձր վստահության համար։ Նա նաև իր երախտագիտությունը հայտնեց այդ պաշտոնում իրեն ընտրած Ազգային ժողովին: Վաղարշյանը վստահեցրեց` իր գիտելիքներն ու հմտությունները կօգտագործի ի շահ հասարակության և քաղաքացիների: Այնուհետև նա ընթերցեց երդման տեքստը:

«Ստանձնելով պաշտոնը Հայաստանի ժողովրդի առջև ՝ երդում եմ տալիս ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, լինել անկախ և օբյեկտիվ, հավատարիմ լինել Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը»,–ասաց նա։

Վաղարշյանի երդմանը հաջորդեց կառավարության կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանի երդման արարողությունը։ Նա նույնպես շնորհակալություն հայտնեց. նախ կառավարությանը, որ առաջադրեց իր թեկնածությունը, հետո` ԱԺ–ին, որ իրեն վստահության քվե տվեց։

Նիստին չէր մասնակցում ՍԴ երրորդ դատավոր Երվանդ Խունդկարյանը, ում էլ առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը:

Սամսոնյանը Միրզոյանին հիշեցրեց անցյալը. ԱԺ խոսնակն արդարացավ՝ չի պատրաստվում մարդ խեղդել

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության առաջադրած թեկնածու Էդգար Շաթիրյանն ստացել էր 84 կողմ, 2 դեմ ձայն, ՀՀ նախագահի առաջադրած Արթուր Վաղարշյանը` 86 կողմ, 1 դեմ, իսկ Դատավորների ընդհանուր ժողովի թեկնածու Երվանդ Խունդկարյանը`85 կողմ, 3 դեմ:

ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էին 88–ը։

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները նախապես հայտարարել էին, որ չեն մասնակցելու ՍԴ դատավորի ընտրության քվեարկությանը` այդ գործընթացը հակասահմանադրական համարելով։

Ըստ թեմայի

Ինչպե՞ս է ստացվել, որ ՍԴ դատավորի թեկնածուի բանկային մուտքերը գերազանցում են եկամուտները
«Երբվանի՞ց դարձաք ազգի փրկիչ, ես էլ` ազգակործան էլեմենտ». դատավորի թեկնածուն` պատգամավորին
Ազգային ժողովում ավարտվեց ՍԴ դատավորի թեկնածուների ընտրությունը. արդյունքները հայտնի են
թեգերը:
Էդգար Շաթիրյան, Արթուր Վաղարշյան, Երվանդ Խունդկարյան, Դատավոր, Սահմանադրական դատարան

Գլխավոր թեմաներ