10:44 30 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD487.62
  • GBP626.93
  • EUR570.03
  • RUB6.14
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
73 0 0

Արամ Սիմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ մեղադրանք է առաջադրվել Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին ՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու համար։

«Արամ Սիմոնյանը, նախնական համաձայնության գալով պայմանագրային հիմքով ԵՊՀ մասնաշենքերում պահնորդական ծառայություններ մատուցող ՍՊԸ տնօրենի հետ, 2015-2019թթ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, առանց ծառայությունների մատուցման «Երևանի պետական համալսարան»  հիմնադրամի ֆինանսական միջոցներից վատնել է 34 մլն դրամ։ Նա այդ գումարը բանկային եղանակով փոխանցել է վերոնշյալ ՍՊ ընկերության տնօրենին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ես չեմ առաջադրվել, չեմ էլ առաջադրվի. ինչու Գևորգյանը իրեն չի տեսնում ԵՊՀ ռեկտորի պաշտոնում

Հիշեցնենք, որ ԵՊՀ–ն այս պահին չունի ռեկտոր: Նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականից (2019-ի մայիսի 23-ին) հետո Գեղամ Գևորգյանն ընտրվեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Երևանի պետական համալսարանի ռեկտորի` մարտի 23-ին նախատեսված ընտրությունը կորոնավիրուսային իրավիճակից ելնելով չէր կայացել։

ԵՊՀ ռեկտորի պաշտոնում առաջադրվել էր 5 թեկնածու՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Ինֆորմատիկայի ու կիրառական ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը, Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոն վարիչ Վահե Հովհաննիսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, ԵՊՀ Ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի դասախոս Աշոտ Սաղյանը և Արցախի համալսարանի նախկին դասախոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պավել Գևորգյանը։

Ըստ թեմայի

«Դարձ ի շրջանս յուր». ով է կրկին ընտրվել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ
ԵՊՀ ռեկտորի խոսնակը հուսով է, որ նորերը չեն նմանվի նախորդներին
Տուժել են ոչ միայն դիմորդները, այլև դասախոսները. ԵՊՀ–ում դժգոհ են տեղերի զգալի կրճատումից
թեգերը:
չարաշահում, ՀՀ քննչական կոմիտե, Երևանի պետական համալսարան (ԵՊՀ), Արամ Սիմոնյան, Մեղադրանք

Գլխավոր թեմաներ