11:57 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.40
  • GBP628.46
  • EUR571.59
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1474)
372 0 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգեց, որ ոստիկանները խստորեն տուգանեն ոչ միայն դիմակ չդնողներին, այլև սխալ դնողներին, որոնք քիթն ու բերանը չեն փակում։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. Վերջին 1 ամսվա ընթացքում Հայաստանում օրական գրանցվել է կորոնավիրուսի վարակի մինչև 200 դեպք, իսկ վերջին 2 օրերին դեպքերն էապես ավելացել են` հասնելով 257–ի և 295–ի։ Այս փաստին այսօր կառավարության նիստում ուշադրություն դարձրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` միաժամանակ շեշտելով, որ ավելացել է նաև թեստերի թիվը։

«Բայց, այնուամենայնիվ, միտումն անհանգստացնող է, և ես կարծում եմ, որ մենք մեր բոլորի և հանրության ուշադրությունը պետք է հրավիրենք այս ամենի վրա»,– ասաց վարչապետը։

Կառավարության նիստին մասնակցող ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը դեպքերի ավելացման միտումը պայմանավորեց ուսումնական տարվա մեկնարկով ու դպրոցների նախապատրաստման փուլում առևտրի աշխուժացմամբ։

«Թվերը մեզ հուշում են, որ միայն սահմանափակումների խիստ պահպանմամբ կարող ենք վերահսկել թվերի աճի միտումը»,– ասաց նա։

Շարունակելով խիստ սահմանափակումների ու դրանց նկատմամբ վերահսկողության թեման, վարչապետ Փաշինյանը հրահանգեց, որ ոստիկանները խստորեն տուգանեն ոչ միայն դիմակ չդնողներին, այլև սխալ դնողներին, որոնք քիթն ու բերանը չեն փակում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46 671 դեպք, որոնցից 42 231-ն առողջացած, 925-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3232 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 252 158 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4319 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 295 նոր դեպք: Ունենք 162 առողջացած:

295 դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 46 671

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1474)

Ըստ թեմայի

Վարակը հարմարվելու հատկություն ունի. Թորոսյանը` սահմանափակումների մեղմացման մասին
Իրավիճակը կայունացել է, բայց դեպքերի կտրուկ անկման սպասել պետք չէ. Արսեն Թորոսյան
Երբ և որտեղ է պարտադիր դիմակ դնելը. Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել
թեգերը:
հիվանդություն, կորոնավիրուս, Հայաստան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ