00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի են «Ավրորա 2020»–ի մրցանակակիրները

© Photo : Aurora Humanitarian InitiativeФартун Адан и Ильвад Эльман, Могадишо, Сомали
Фартун Адан и Ильвад Эльман, Могадишо, Сомали - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սոմալացի մայր և դուստր իրավապաշտպանները կստանան 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգև։ Նրանք ղեկավարում են «Էլման» խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնը:

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 5-րդ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա մրցանակը շնորհում է Ֆարթուն Ադանին և Իլվադ Էլմանին։ Ինչպես տեղեկացնում են կենտրոնի մամուլի ծառայությունից, մրցանակակիրները մայր ու դուստր են։ Նրանք Սոմալիում ղեկավարում են «Էլման» խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնը:

Рубен Варданян в мемориальном комплексе Цицернакаберд (24 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
«Ավրորան» 200 000 ԱՄՆ դոլար կնվիրաբերի Բեյրութում աղետի հետևանքները հաղթահարելու համար

«Որպես «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ, նրանց շնորհվում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգև, որն էլ բացառիկ հնարավորություն է տալիս շարունակելու մարդասիրության շղթան ու աջակցելու իրենց ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանն ընտրել են երեք կազմակերպություն՝ «Love Does», «Փանզի» հիմնադրամ և «Փրաջվալա», որոնք պայքարում են ազատության և մարդու իրավունքների համար, առաջնային բուժօգնություն տրամադրում մարգինալ խմբերին ու փրկում սեռական թրաֆիքինգի զոհերին։ Հենց այս կազմակերպություններն էլ կդառնան մեկ միլիոն դոլար մրցանակի շահառուները»,–ասված է հաղորդագրության մեջ։

Երկար տարիներ Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանը պաշտպանում են կանանց իրավունքները, նպաստում խաղաղաշինությանը և իրականացնում մանկահասակ զինվորների վերականգնողական աշխատանքներ: Նրանք համաշխարհային ճանաչման են արժանացել իրենց քաջության, համառության ու Սոմալիի ժողովրդին նվիրվածության համար։

2020 թ.-ի «Ավրորայի» հերոսներն հայտարարվեցին 2020-ի ապրիլի 24-ին: Բացի սոմալացի իրավապաշտպաններից, բացառիկ հերոսների թվում էին նաև կոնգոյացի ակտիվիստ Անժելիկ Նամայկան, փախստականներին բաց ծովում փրկող Սոֆի Բոն և Կլաուս Ֆոգելը ու աֆղանստանցի մանկավարժ Սաքինա Յակուբին:

Лауреат премии «Аврора»–2019 директор организации Luftbrücke Irak Мирза Диннайи - Sputnik Արմենիա
Աչքերում ցավ է ու հույս․ «Ավրորայի» մրցանակակիր Միրզա Դինային կշարունակի փրկել աշխարհը

2020 թ. հոկտեմբերի 19-ին տեղի կունենա «Ավրորայի» հնգամյակին նվիրված «Երախտագիտությունն՝ ի գործ» հատուկ առցանց միջոցառում, որը կհեռարձակվի Նյու Յորքի հանրային գրադարանից՝ մեծարելով «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին եւ հարգանքի տուրք մատուցելով Նյու Յորք քաղաքի՝ կորոնավիրուսի դեմ պայքարող հերոսներին: 2021 թ մարտին Նյու Յորքում տեղի կունենա նաև ոչ առցանց միջոցառում, որը կուղեկցվի էկումենիկ արարողությամբ՝ նվիրված կորոնավիրուսի զոհերի հիշատակին: 

Միջոցառումների ընթացքում հավաքված միջոցները կօգնեն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը և «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին՝ շարունակելու իրենց գործը: Դուք կարող եք միանալ «Ավրորային» և աջակցել «Երախտագիտությունն՝ ի գործ» շարժմանը ձեր նվիրատվությամբ։ Իմացեք ավելին՝ այցելելով www.auroraprize.org:

Հիշեցնենք, որ անցած տարիներին «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ են եղել բուրունդացի ակտիվիստ Մարգարիտ Բարանկիցեն (2016 թ.), ամերիկացի բժիշկ և միսիոներ Թոմ Քաթինան (2017 թ.), ռոհինջա իրավապաշտպան Չո Լա Աունը (2018 թ.) և եզդի ակտիվիստ Միրզա Դինային (2019 թ.):

Ամուսնություն ծերուկի հետ. մի աղջկա սարսափելի պատմություն, որը Ավրորա Մարդիգանյան չդարձավ

«Ավրորա» մրցանակի դափնեկիրն ընտրվում է ըստ ցուցաբերած խիզախության, նվիրումի եւ ունեցած ազդեցության: Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի 2015-2023 թթ. (ի հիշատակ ութ տարի տևած Հայոց ցեղասպանության՝ 1915-1923 թթ.) շնորհվում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգև, որն էլ բացառիկ հնարավորություն է ընձեռում նրան շարունակելու նվիրատվության շղթան և աջակցելու իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։

Լրահոս
0