00:19 24 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.42
  • GBP618.13
  • EUR568.62
  • RUB6.36
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
73 0 0

«Իմ քայլի» պատգամավորը Գագիկ Ծառուկյանին կոչ է անում միանալ իրեն և նոր նախագիծ ներկայացնել ԱԺ։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին առաջարկում է միանալ իրեն, որ պատգամավորների հոգեբանական ստուգման նախագիծ ներկայացնեն։ Պողոսյանը նման առաջարկ արեց ԱԺ այսօրվա նիստի ժամանակ` անդրադառնալով Ծառուկյանի հայտարարությանը։

Ծառուկյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել` ասելով, թե Սահմանադրությամբ պետք է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ։

«Նախորդ տարի փորձում էի օրենսդրական նախագիծ շրջանառության մեջ դնել` առաջարկելով, որ ԱԺ պատգամավորները հոգեբանական ստուգում անցնեն, որից հետո իրավունք ստանան պատգամավոր դառնալ։ Այդ ժամանակ զարմանալիորեն շատ վատ արձագանքեցին ԲՀԿ խմբակցության պատգամավորները»,–ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով` իր գործընկերները համոզել են, որ նման որոշման նախագիծ բերելով, խախտում կարվի, քանի որ պատգամավոր պետք է կարողանա ընտրվել յուրաքանչյուր ոք։ Հենց այս պատճառով էլ Պողոսյանը որոշել է հետ կանգնել իր մտքից, սակայն հիմա, երբ թեման կրկին արդիական է դարձել, իմքայլական պատգամավորը Ծառուկյանին համագործակցության կոչ է անում։

Պողոսյանն ասում է, թե քանի որ այսօր ԲՀԿ ղեկավարն է նման հայտարարություն արել, երևի մեկ տարվա մեջ ինչ–որ բան է փոխվել, և ինքը մտածում է` գուցե Ծառուկյանն իրեն միանա և միասին այդ օրենսդրական նախաձեռնությունն ԱԺ ներկայացնեն։

«Այդ ժամանակ կհասկանանք` արդյո՞ք 132 պատգամավորները կանցնեն այդ ստուգումը»,–ասաց Պողոսյանը։

Հիշեցնենք, որ ամեն ինչ սկսվեց երեկ` սեպտեմբերի 16–ին։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ԱԺ–ում ակնարկելով Ծառուկյանի դեմ ժամանակին հարուցված քրգործը, ասել էր, որ կրթական չափորոշիչների շնորհիվ կոտայքցիները կսովորեն հարգել դիմացինին, և այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն։

Եթե Փաշինյանին նկատի ունենար, անուն կնշեր. Ալեն Սիմոնյանը` Ծառուկյանի գրառման մասին

Իսկ այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում էր արել ու իր համաձայնությունը հայտնել Հարությունյանի մտքին։Դրան հաջորդել էր Ծառուկյանի` վերոհիշյալ հայտարարությունը։

Ըստ թեմայի

Գագիկ Ծառուկյանը հեռանու՞մ է քաղաքականությունից. Իվետա Տոնոյանը գրառում է արել
ՊԵԿ-ում Ծառուկյանին առնչվող նոր քրեական գործ է հարուցվել
Եթե Փաշինյանին նկատի ունենար, անուն կնշեր. Ալեն Սիմոնյանը` Ծառուկյանի գրառման մասին
թեգերը:
հոգեբան, Գագիկ Ծառուկյան, Քրիստինե Պողոսյան (ԱԺ պատգամավոր)

Գլխավոր թեմաներ