12:51 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.40
  • GBP628.46
  • EUR571.59
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
174 0 0

Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը որոշում էր կայացրել չշարունակել հիվանդանոցի տնօրենի՝ Սամվել Դանիելյանի հետ պայմանագիրը։ Հաջորդ օրը 41 աշխատակից նամակով դիմել էր Փաշինյանին։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Ռ․Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնի մեծահասակների քիմիաթերապիայի կլինիկայի անձնակազմի 13 աշխատակից աշխատանքից ազատման դիմում են գրել: Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում գրել է կլինիկայի ղեկավար Դավիթ Զոհրաբյանը:

«Հաշվի առնելով առողջապահության նախարարության անընդունելի, անտրամաբանական, հիասթափեցնող, անարդարացի, չհիմնավորված որոշումը (կապված ԱՆ պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան Արյունաբանության կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի աշխատանքային պայմանագիրը չշարունակելու որոշման հետ)՝ մեծահասակների քիմիաթերապիայի կլինիկայի անձնակազմը նույնպես միանում է բողոքին», - ասված է գրառման մեջ։

Աշխատակիցների թվում են կլինիկայի ղեկավարը, բաժանմունքի վարիչը, ուռուցքաբաններ, բուժքույրեր, մայրապետեր։ Նրանք աշխատանքի դուրս չեն գա հոկտեմբերի 1-ից։

«Ես հեչ պատահական մարդ չեմ». Հովհաննես Մադոյանը` իր և «Նորք» ինֆեկցիոնի բժիշկների մասին

Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը որոշում էր կայացրել չշարունակել հիվանդանոցի տնօրենի՝ Սամվել Դանիելյանի հետ պայմանագիրը։ Հաջորդ օրը հիվանդանոցի 41 աշխատակից նամակով դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ որոշումը վերանայելու խնդրանքով։

Բացի այդ Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի տնօրեն Գևորգ Թամամյանը նույնպես ազատման դիմում էր ներկայացրել՝ նույն պատճառով։

Ըստ թեմայի

«Հայանտառի» տնօրենն աշխատանքից ազատման դիմում է գրել
Հերթական հրաժարականը. Մանկական քաղցկեղի կենտրոնի ղեկավարն ազատման դիմում է գրել
Տնտեսական հեղափոխությունը մնացել է օդից կախված. ինչ մանիպուլյացիաների են դիմում մթերողները
թեգերը:
աշխատանք, դիմում, բժիշկ, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն

Գլխավոր թեմաներ