12:48 23 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.24
  • GBP726.17
  • EUR628.99
  • RUB6.86
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
130 0 0

ՍԴ դատավորի թափուր պաշտոնում ընտրված Խունդկարյանը հայտարարել է, որ գրեթե երեք տասնամյակ դատական համակարգում աշխատելուց հետո այն ընկալում է որպես իր ընտանիք և հարազատ անկյուն։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Ազգային ժողովի կողմից ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը հանդես է եկել պաշտոնից հարաժվելու հայտարարությամբ։

«Վայր եմ դնում իմ՝ որպես Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահի և Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի լիազորությունները»,– հայտնում է Խունդկարյանը։

Միաժամանակ նա դադարեցնում է անդամակցությունը ՀՀ դատավորների միությանը՝ հրաժարվելով միության նախագահի պաշտոնից, ինչպես նաև ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահի և կառավարման խորհրդի անդամի լիազորություններից:

Ներկայացնելով հրաժարականի հայտարարությունը` Երվանդ Խունդկարյանը նաև շնորհակալություն է հայտնում իր 30–ամյա գործունեության բոլոր գործընկերներին, այդ թվում` միջազգային։

«Շատ դժվար է բաժանվել հոգեհարազատ աշխատավայրից և այն մարդկանցից, ում հետ աշխատել եմ երկար տարիներ, ում հետ միասին դժվարին ու պատասխանատու ճանապարհ ենք անցել»,– նշում է նա` հավելելով, որ գրեթե երեք տասնամյակ աշխատելով դատական համակարգում, կարող է փաստել, որ այն իր համար դարձել է ընտանիք և հարազատ անկյուն:

Ազգային ժողովում ավարտվեց ՍԴ դատավորի թեկնածուների ընտրությունը. արդյունքները հայտնի են

«Հավատում եմ, որ դատական իշխանության բոլոր նվիրյալների (ի դեմս դատավորների և դատական ծառայողների) աշխատանքը նպաստելու է Հայաստանի Հանրապետությունում արդարադատության որակի բարձրացմանը, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր դատավորի հանդեպ պատկառանքի արմատավորմանը»,– հայտնում է Խունդկարյանը։

Հիշեցնենք` ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի կողմից ընտրվել էր Սահմանադրական դատարանի դատավոր, ինչը ենթադրում է, որ պետք է վայր դնի պաշտոնեական լիազորությունները։

Խունդկարյանը դատական համակարգում աշխատել է 1992 թվականից, 2001 թվականից սկսած՝ որպես դատավոր:

Խունդկարյանի թեկնածությունը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովը։

ՍԴ դատավորների մյուս երկու թափուր տեղերում ԱԺ–ն ընտրել էր ՀՀ կառավարության առաջադրած թեկնածու Էդգար Շաթիրյանին ու ՀՀ նախագահի առաջադրած Արթուր Վաղարշյանին։

Աչքաչափով է գործել. ՍԴ դատավորի թեկնածուն կրկնեց իշխանության մասին հայտնած իր դիրքորոշումը

Երեկ` սեպտեմբերի 17-ին, ՍԴ նորընտիր դատավորները խորհրդարանում կայացած նիստի ժամանակ երդում էին տվել` ստանձնելով իրենց նոր պարտականությունները։

Երվանդ Խունդկարյանի երդման արարողությունը հետաձգվել էր` պայմանավորված այն հանգամանքով, որ նա դեռ չէր ազատվել նախկին պաշտոնից։

Ըստ թեմայի

«Նախորդ անգամ բոլոլա չսարքեցի, չէ՞». ՍԴ դատավորի թեկնածուն որոշել է հաշտարարի դեր կատարել
Ինչպե՞ս է ստացվել, որ ՍԴ դատավորի թեկնածուի բանկային մուտքերը գերազանցում են եկամուտները
ՍԴ թեկնածուներն ԱԺ–ում կեղծ տվյալներ են հրապարակել. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
թեգերը:
պաշտոն, Երվանդ Խունդկարյան, Դատավոր

Գլխավոր թեմաներ