03:00 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
190 0 0

Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ «Բարգավաճ Հայաստանի» սպասվող հանրահավաքային ակտիվությունը մտահոգում է երկրի իշխանությանը։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Իշխանությունների և «Բարգավաճ Հայաստանի» միջև փոխադարձ մեղադրանքներն ու վիրավորանքները ընդդիմախոսների ակտիվությունը ճնշելու` իշխանությունների փորձն են։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Հերթական բախումը իշխանության և ընդդիմադիր ուժերից մեկի միջև հակամարտության նոր փուլն է։ Ամեն անգամ, երբ իրավիճակը սրվում է, իշխանությունները, պատկերավոր ասած` ձեռքը գցում են նագանին»,-ասում է փորձագետը։

Հակոբյանը կանխատեսում է, որ այս բառային փոխհրաձգությունը շարունակվելու է։ Ծանր մեղադրանքներ են հնչելու։

Հակոբյանի կարծիքով՝ երկրի ղեկավարությունը փորձում է ճնշում գործադրել, որպեսզի ստիպի ԲՀԿ-ին հրաժարվել հանրահավաքային պայքարից։ Նրանք հասկանում են, որ Ծառուկյանի կուսակցությունը խոշոր ցույցերի համար բավարար ռեսուրսներ ունի։ Դա էլ հենց վախեցնում է իշխանություններին։

Ընդ որում, փորձագետը կարծում է, որ ԲՀԿ-ի սպասվող ցույցերին կմիանան ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը և ՀՅԴ-ն։

Երբ իշխանությունը «դուխ կունենա» անվանական խոսելու, ԲՀԿ–ն կարձագանքի. Իվետա Տոնոյան

«Հասարակությունն արդեն սովորել է իշխանության կողմից արվող բացահայտումներին։ Ծառուկյանի դեմ գործնականում բոլոր ռեսուրսներն արդեն սպառված են։ Եվ անգամ եթե հիմա ասեն, որ Ծառուկյանը մարդ է կերել, դա մեծ տպավորություն չի գործի»,-ընդգծեց Հակոբյանը։

Նշենք, որ վարչապետի և Ծառուկյանի միջև արդեն մի քանի օր է, ինչ վիրտուալ մարտեր են ընթանում։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ վարչապետն աջակցեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, որը խոսել էր ընդդիմադիր ԲՀԿ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին և հիշեցրել վերջինիս կենսագրության «բռնաբարության» դրվագը (նշենք, որ դատարանն այս հարցում անմեղ է ճանաչել ԲՀԿ առաջնորդին)։

Ծառուկյանը պատասխանել էր դարձյալ Facebook-ում, ընդ որում՝ չնշելով Փաշինյանի կամ Արայիկ Հարությունյանի անունը։ Նա կարծում է, որ «ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»։

Փաշինյանն անդրադարձել է նախարարի` «եկեղեցիների տարածքում բռնաբարություն չի լինի» մտքին

Ըստ թեմայի

Եթե Փաշինյանին նկատի ունենար, անուն կնշեր. Ալեն Սիմոնյանը` Ծառուկյանի գրառման մասին
«Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞». Փաշինյան-ԲՀԿ հակամարտությունը նոր թափ է առնում. տեսանյութ
«Կարո՞ղ է` Ծառուկյանը միանա, հոգեբանական թեստ հանձնելու նախագիծս կյանքի կոչենք». Պողոսյան
թեգերը:
քաղտեխնոլոգ, Գագիկ Ծառուկյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ