04:06 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
61 0 0

Էդմոն Մարուքյանը վստահեցնում է` դեռ 2018-ին խոստացված մի քանի տասնյակ աշխատող ունեցող գազաբալոնների արտադրության գործարանում այս պահին 7 մարդ է աշխատում։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում ստեղծվել է շատ անհանդուրժողական իրավիճակ, ինչի պատճառով շատերը` մտավորականներ, մասնագետներ, կարծիք հայտնել չեն ուզում։ ԱԺ–ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Կորոնավիրուսն ո՞ւմ շունն է». Մարուքյանը հիշեցրեց իշխանության ներկայացուցիչների ասածները

Որպես այդ ամենի վառ օրինակ` Մարուքյանը հիշեցրեց օրերս կատարված դեպքը։ Նա հայտնեց, որ ԼՀԿ–ական պատգամավորը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է, թե ինչ եղավ 2018-ին տված խոստումը, թե Վանաձորում 30 մլն դոլարի ներդրում կարվի և գազաբալոնների գործարան կբացվի։ Ի պատասխան հոդվածներ են պատվիրվել ԼՀԿ–ի դեմ։

«Երբ վարչապետից հետաքրքրվել էինք գործարանի մասին, նա ասել էր, որ չի հիշում` ինչի մասին է խոսքը։ Մենք էլ հիշեցրել էինք, որ վարչապետն անգամ բացմանն է ներկա եղել։ Դրանից հետո Armtimes–ը կազմակերպել է ասուլիս, որ ցույց տա ներդրումները և ամբողջ ասուլիսի ընթացքում վիրավորական արտահայտություններ են հնչում մեր հասցեին` Էդմոնիկ, Արամիկ»,–ասում է Մարուքյանը։

Պատգամավորի խոսքով` ինքը, կինը կամ էլ իր ընտանիքի անդամներից որևէ մեկը չունի լրատվամիջոց, որ կարողանան վիրավորանքներ պատվիրել։ Մարուքյանը նշեց` անմակարդակ պահվածքից հոգնել են։

Մարուքյանը հայտնեց, որ գործարանում այս պահին ընդամենը 7 աշխատատեղ կա, չնայած այն փաստին, որ Փաշինյանը խոստացվել էր` գործարանը կունենա մինչև 80 աշխատատեղ, հետո արդեն` 300-400։ Գործարանի աշխատակիցների թիվը, ըստ նրա, ճշգրտել են ՊԵԿ–ից։

Հիշեցնենք, որ 2018-ի դեպտեմբերին կառավարությունը հայտնել էր` Վանաձորում բացվել է իրանական «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ կողմից կառուցված կոմպոզիտային գազաբալոնների արտադրության գործարանը։

Նշվում էր` ծրագրի ավարտին աշխատատեղերի քանակը կհասնի 120-ի։

Նախատեսվում էր առաջին արտադրանքն սկզբնական շրջանում փոքր քանակությամբ սպառել Հայաստանում, իսկ մնացածը՝ Ռուսաստանում, Հնդկաստանում, Ղազախստանում, Սաուդյան Արաբիայում և այլ երկրներում։

ԱԺ-ն դուրս է եկել սահմանադրական լիազորություններից և խախտել Սահմանադրությունը․ Մարուքյան

Ըստ թեմայի

Վարդանյանն Էդմոն Մարուքյանին մեղադրեց պետության հեղինակության հետ խաղալու մեջ
Էդմոն Մարուքյանը տարակուսած է. ԱԺ մեծամասնությունը չի կարողացել համոզել կառավարությանը
Էդմոն Մարուքյանը նամակ է գրել Արմեն Սարգսյանին
թեգերը:
ԶԼՄ, Իշխանություն, Նիկոլ Փաշինյան, Էդմոն Մարուքյան

Գլխավոր թեմաներ