04:01 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հայաստան և ԵԱՏՄ (212)
73 0 0

Նիստի նախապատրաստական աշխատանքները համակարգելու միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմում են նաև ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահն ու վարչապետի արարողակարգի պատասխանատունները։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել հոկտեմբերի 9-ին Երևանում կայանալիք՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները համակարգելու միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին։

Խումբը ղեկավարելու է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Անդամների թվում են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը և այլք։

Խմբի կազմում են նաև վարչապետի արարողակարգի պատասխանատուններն ու բաժնի պետը, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը։

Նշենք, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սեպտեմբերի 16-ին ԱԺ–ում հայտարարել էր, որ ԵԱՏՄ նիստում նախատեսվում է քննարկել նաև անդամ երկրների միջև կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման հարցը։

Հնարավոր է՝ Ռուսաստանում թույլատրեն օգտվել հայկական վարորդական իրավունքից

Այդ նպատակով, նրա խոսքով, նախատեսվում է մշակել տեխնիկական համընդհանուր կանոնակարգեր, ընդունել կորոնավիրուսային թեստերի փոխադարձ ճանաչելիության նորմեր և այլն։

Նշենք, որ ԵԱՏՄ անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։ Դիտորդի կարգավիճակ ունի Մոլդովան։

թեմա:
Հայաստան և ԵԱՏՄ (212)

Ըստ թեմայի

ԵԱՏՄ-ն վերացնում է պարենամթերքի արտահանման սահմանափակումները. Միշուստին
ԵԱՏՄ-ում 2021 թվականին հակաբիոտիկներից «մաքուր» կաթ ու միս կհայտնվի․ ԵԱՏՀ նախարար
ԵԱՏՄ պետություններում դյուրացվել է պետական գնումների գործընթացը
Պարզվել է` ինչպես է անորակ ապրանքը հայտնվել ԵԱՏՄ շուկայում. նախարար
թեգերը:
Մհեր Գրիգորյան, Նիկոլ Փաշինյան, Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ), Ղազախստան, Ղրղզստան, Բելառուս, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ