04:40 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
52 0 0

Էդմոն Մարուքյանը կարծում է, որ չնայած Նիկոլ Փաշինյանն ասում է, որ սխալներ են թույլ տվել, բայց այդպես էլ չի կոնկրետացնում` ինչի մասին է խոսքը։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ ներկայիս իշխանությունը լեգիտիմ ձևով ընտրված միակ իշխանությունն է, որն իր սխալները երբեք չի ընդունում։ Մարուքյանը նման կարծիք հայտնեց ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ճիշտ ու սխալի մասին մտորումներին։

Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան գրառում էր արել` ասելով, որ «ճիշտ» քայլերի փնտրտուքը կարող է կաթվածահար անել իշխանությունը և ի վերջո՝ նաև երկիրը, որովհետև որևէ որոշում միշտ ավելի լավը դարձնելու հնարավորություն կա։ Փաշինյանը նշել է, թե իրենք որոշել էին գործել սխալը սխալի հետևից, դրանով իրենց ազատագրելով ճիշտ լինելու կապանքներից:

«Չի սխալվում նա, ով չի աշխատում։ Բնականաբար, ցանկացած իշխանություն սխալներ է անում։ Սակայն սա միակ ժողովրդական, լեգիտիմ ընտրված իշխանությունն է, որն իր սխալները չի ընդունում։ Ինչ սխալ ասվել է իրենց` չեն ընդունել։ Հետ գնացեք և նայեք»,–ասաց Մարուքյանը։

Իշխանությունը քվեարկությունը կտապալի՞. Մարուքյանը՝ Հարությունյանի պաշտոնանկության մասին

Նա նշեց նաև, որ Փաշինյանն իր տեքստում ասում է` հա, դե, արել ենք սխալներ, բայց կոնկրետ չի նշում` ինչ սխալներ։ Մարուքյանի խոսքով` իշխանությունը շարունակում է մնալ այն գծի մեջ, որ եթե անգամ որևէ հարցում սխալ են անում, զիջելու տեղ չունեն։

Սա, ըստ պատգամավորի, ժողովրդավարական միտումները վերածում է ամբողջատիրականի։

Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան իր գրառման մեջ Փաշինյանն ասել էր նաև, որ պետք է հրաժարվեն «սիրված լինելու» կոմֆորտ զոնայում գտնվելու ձգտումներից, որովհետև իշխանության չեն եկել այստեղ մնալու համար։

«Կորոնավիրուսն ո՞ւմ շունն է». Մարուքյանը հիշեցրեց իշխանության ներկայացուցիչների ասածները

Ըստ թեմայի

«Իշխանության և նախագահի միջև պայմանավորվածություն է եղել». Մարուքյան
«Դու ապրում ես Նիկոլ Փաշինյանի հիվանդագին իրականության մեջ»․ Մինասյանը՝ Մարուքյանին
«Ես կամ կինս լրատվամիջոց չունենք, որ վիրավորանքներ պատվիրենք». Մարուքյանը` Փաշինյանին
թեգերը:
ընդդիմություն, Իշխանություն, Նիկոլ Փաշինյան, Էդմոն Մարուքյան

Գլխավոր թեմաներ