03:14 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1590)
690 0 0

Սամվել Բալասանյանը COVID-19-ի թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է:

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Բալասանյանի ինքնազգացողությունը լավ է, բայց գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Լուրը  Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց նաև նրա մամուլի պատասխանատու Սոնա Առաքելյանը:

«Երեկ քաղաքապետի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: Իրեն լավ է զգում: Այս ընթացքում կաշխատի հեռավար: Թեստավորման արդյունքը դրական է նաև փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանի մոտ»,-ասաց նա:

Առաքելյանի խոսքով՝ քաղաքապետից ու փոխքաղաքապետից բացի, քաղաքապետարանի ևս 26 աշխատակից թեստ են հանձնել, բոլորի պատասխանները բացասական են:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 239–ով և դարձել 46 910։ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում են ստանում 3330 մարդ, կատարվել է 255 927 թեստավորում, առողջացել են վարակվածներից 42 369–ը։ Գրանցվել է մահվան 926 դեպք (+1)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածներների թիվն ավելացել է 2–ով և դարձել 285։

 

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1590)

Ըստ թեմայի

«Երկրորդ օրն է, ամեն ինչ նորմալ է»․ Սիմոնյանն ու Բաբայանը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ
Կորոնավիրուսի դեպքերի աճ կլինի. ԱՆ ներկայացուցիչն ասել է` ինչպես կընտրեն պատվաստանյութը
«Կորոնավիրուսն ո՞ւմ շունն է». Մարուքյանը հիշեցրեց իշխանության ներկայացուցիչների ասածները
Կորոնավիրուսից առողջացած մարդը կարո՞ղ է կրկին վարակ փոխանցել. պատասխանում է համաճարակաբանը
թեգերը:
թեստ, քաղաքապետ, Գյումրի, կորոնավիրուս, Սամվել Բալասանյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ