12:15 23 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
1144 0 0

Ծննդկանի մահվան առթիվ քրեական գործ է հարուցվել։ Կնոջ հարազատների պնդմամբ՝ առաջնեկին սպասող Սեդա Ասատրյանի հղիությունը նորմալ է ընթացել, որևէ խնդիր չի եղել։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. «Շենգավիթ» բժշկական կենտրոնում այսօր` սեպտեմբերի 18–ին, առաջին երեխային լույս աշխարհ բերելիս 30–ամյա ծննդկան է մահացել։

Բժշկական կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն`17.09.2020, ժամը 12:25-ին, 30-ամյա ծննդկան Ա․Ս․ դիմել է «Շենգավիթ» ԲԿ  հղիության 40-41 շաբաթական ժամկետում: Կինը նախկինում վիրահատվել է արտարգանդային հղիության համար: Հետվիրահատական շրջանում «Ցեֆտրիաքսիոն» հակաբիոտիկի նկատմամբ տարել է անաֆիլաքսային շոկ, որն ուղեկցվել է թոքերի այտուցով և սրտի կանգով: Առաջին անգամ կնոջը հաջողվել է փրկել:

«Հաշվի առնելով երկարատև անջուր շրջանը և հիվանդության անամնեզը կնոջը ներարկվել է այլ խմբի հակբիոտիկ 500 մգ դեղաչափով՝ ըստ բժշկական պրոտոկոլի: Հիվանդության անամնեզը նշված է եղել ծննդկանի բժշկական փաստաթղթերում: Ներարկումից անմիջապես հետո հիվանդի վիճակը կտրուկ վատացել է: Գանգատվել է շնչահեղձության, խեղդոցի զգացումից, ունեցել է հազ, վերջույթների ցիանոզ, զարկերակային ճնշումը՝ 70/30 մմ․սնդ․ սյուն: Երեխան ծնվել է առողջ՝ 3100 գրամ քաշով և 50 սմ հասակով»,–ասված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ ծննդկանի մոտ ախտորոշվել է վաղ հետծննդյան շրջան վիճակ ժամկետային ծննդաբերությունից հետո, անաֆիլաքսիա, հարպտղաջրերով էմբոլիա: «Ձեռնարկված բոլոր հակաշոկային, վերակենդանացման միջոցառումները՝ 1:15-05:40 ժամվա ընթացում դրական արդյունք չեն տվել: Երեք անգամ գրանցվել է ծննդկանի սրտի կանգ, որը հնարավոր է եղել վերականգնել: 18․09․2020, ժամը 05:40 մոնիտորի վրա կրկին արձանագրվել է սրտի կանգ: 45 րոպե տևողությամբ սրտի ռիթմը վերականգնող միջոցառումները դրական արդյունք չեն տվել: Արձանագրվել է ծննդկանի կենսաբանական մահը»,–ասված է հաղորդագրության մեջ:

Մի քանի կիլոմետր ավելի մեքենա վարելը մեկ ծննդկանի կյանքը փրկելուց հեշտ է. Թորոսյան

«Շենգավիթ» բժշկական կենտրոնը ցավում է տեղի ունեցածի կապակցությամբ և հայտնում իր խորին ցավակցությունը ծննդկանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մտերիմներին:

Իսկ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում զրույցում ասաց, որ ծննդկան Սեդա Ասատրյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նա նշեց, որ գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեին՝ նախաքննության համար։

«Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով»,–  տեղեկացրեց Խաչատրյանը։

Նշենք, որ հոդվածը վերաբերում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ։

Արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա։

Սեդա Ասատրյանի հարազատների պնդմամբ՝ առաջնեկին սպասող կնոջ հղիությունը նորմալ է ընթացել, որևէ խնդիր չի եղել։ Առավոտյան հիվանդանոց է գնացել, դրանից ժամեր անց հարազատները չեն կարողացել Սեդայի հետ կապ հաստատել։ Նրանց խոսքով՝ երբ հարազատները փորձել են վերև բարձրանալ՝ հասկանալու, թե ինչ է կատարվում, իմացել են, որ Սեդան մահացած է։

Ըստ թեմայի

Հղիությունն ու ծննդաբերությունը համավարակի ժամանակ․ լուսանկարներ, որոնք անտարբեր չեն թողնի
Արմեն Սարգսյանն իր անձնական միջոցներով կօժանդակի Ստեփանակերտի ծննդատան վերազինմանը
Հրազդանի ծննդատանը «հսկա» է ծնվել, մայրն ու երեխան լավ են. մանրամասներ
թեգերը:
հիվանդանոց, Մահ, մայր, երեխա, ծննդատուն, ծննդկան

Գլխավոր թեմաներ