00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Այս իշխանությունը չգիտի` ինչ չի կարելի անել». Քոչարյանը խոսել է բանակցային գործընթացից

© Sputnik / Asatur YesayantsРоберт Кочарян на заседании армяно-российского Лазаревского клуба (30 ноября 2018). Еревaн
Роберт Кочарян на заседании армяно-российского Лазаревского клуба (30 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քոչարյանը մեկնաբանել է, թե ինչու է Արցախը դուրս մնացել բանակցություններից ու ինչ սխալ են գործում այսօրվա իշխանությունները բանակցային գործընթացում։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքագետների հետ քննարկման շրջանակներում անդրադարձել է իր դեմ ուղղված այն մեղադրանքներին, թե Արցախը բանակցային գործընթացից դուրս է մնացել այն բանից հետո, երբ ինքը դարձել է ՀՀ նախագահ։

«Բանակցային գործընթացի վերսկսումն անխուսափելի է». Հայրապետյան - Sputnik Արմենիա
Առաջին հերթին Բաքվի շահերից է բխում. Հայրապետյանը` բանակցային գործընթացի վերսկսման մասին

«Իմ հանդիպումներն Ալիևի հետ նորություն չէին։ Մինչ այդ նրա հետ հանդիպում էր առաջին նախագահը` 1991թ–ից։ Ինձանից հետո արդեն հանդիպումները որդի Ալիևի հետ շարունակել է երրորդ նախագահը»,–ասաց նա։

Քոչարյանը հիշեցրեց, որ Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս է մնացել 1996թ–ի դեկտեմբերի 2-3–ին Լիսաբոնում կայացած գագաթնաժողովից հետո։

«1997թ.–ից հետո ես չեմ հիշում որևէ հանդիպում Ղարաբաղի մասնակցությամբ։ Այդ ֆորմատն ուղղակի բանակցային գործընթացից դուրս մնաց։ Ոչ թե ես փոխարինեցի ինչ–որ մեկին, այլ ես շարունակեցի այն ֆորմատը, որ ունեցել էր ինձանից առաջ առաջին նախագահը»,– ասաց Քոչարյանը։

Բանակցություններ չեն լինելու. ԱՀ նախագահը`արցախյան հարցի լուծման նոր սկզբունքների մասին

Նրա խոքով` երկկողմ ֆորմատով շատ ակտիվ բանակցային գործընթաց սկսվել էր 1995թ–ին, բայց ոչ թե նախագահների, այլ նախագահների խորհրդականներ Ժիրայր Լիպարիտյանի և Վաֆա Գուլուզադեի միջև։ Քոչարյանի հաշվարկով` 1995-96թթ–ի ընթացքում նրանք 16 անգամ հանդիպել են։

Ընդ որում, բոլոր հանդիպումների մասին Ժիրայր Լիպարիտյանը պատմում էր Արկադի Ղուկասյանին, կամ եթե Ռոբերտ Քոչարյանը Երևանում էր լինում, իր հետ էր հանդիպում ու պատմում։

«Կար առանձին ֆորմատ, և իրենք ընդունում էին, նաև Ժիրայր Լիպարիտյանն է իր ասուլիսներում նշել, որ տեսնում էին, որ գործընթացը փակուղու մեջ է, և այդպիսի առանձին ֆորմատով միգուցե որոշակի լուծումներ գտնեն»,– ասաց Քոչարյանը։

Այս գործընթացն էլ, երկրորդ նախագահի մեկնաբանությամբ, ավարտվեց լիսաբոնյան որոշումներով, որտեղ Հայաստանը մնաց մենակ։

Քոչարյանի պնդմամբ` հայկական կողմից բանակցողներն անգամ չէին հավատում, որ Ղարաբաղը կարող է ճանաչվել անկախ պետություն։

Нарек Галстян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բանակցային գործընթացը փակուղի է մտել. ինչ պետք է անի Հայաստանը

«Ես այս մասին խոսել եմ Ժիրայր Լիպարիտյանի հետ։ Նա բարձր ինտելեկտի տեր մարդ էր անկասկած, բայց ես տեսնում էի, որ այս մարդը չի հավատում, որ մենք կարող ենք հասնել մեր հռչակած նպատակներին»,– պատմում է Քոչարյանը։

Անդրադառնալով բանակցային ներկա ընթացքին, Ռոբերտ Քոչարյանը փաստեց, որ առաջին ֆորմատը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցելություննրն են ՀՀ և Ադրբեջան և Արցախ։ Երկրորդ ֆորմատը ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումներն են, որոնք սկսվել են 1991թ–ից ու շարունակվում են ցայսօր այն տարբերությամբ, որ այսօր Հայաստանը ներկայացնում է վարչապետը։

Ադրբեջանն ուզում է Ռուսաստանը ազգամիջյան հակամարտության դաշտի վերածել. Փաշինյան

Եվ երրորդ ֆորմատը մոնիթորինգի խմբի գործունեությունն է, որն ակտիվ աշխատում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, և՛ Ղարաբաղի իշխանությունների հետ։

«Ըստ էության, 3 ֆորմատներից Ղարաբաղը չկա մեկում։ Եվ ասել, որ Ղարաբաղն ընդհանրապես չկա բանակցային գործընթացում, ուղղակի սխալ է»,–փաստում է երկրորդ նախագահը։

Այդուհանդերձ, Քոչարյանը կարևոր է համարում, որ Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղան։ Ու թեև չի կարծում, որ Ադրբեջանը կհամաձայնի, բայց շեշտում է, որ փորձել պետք է։ Ընդ որում, պետք չէ Ադրբեջանին այս հարցում հակափաստարկի առիթ տալ։

Политтехнолог Виген Акопян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բանակցային գործընթացում ինչ-որ բան փոխվում է. Հակոբյանը`Արցախի ադրբեջանական համայնքի մասին

«Օրինակ`եթե դու ասում ես` Ղարաբաղը Հայաստան է և վերջ։ Մի շաբաթ դրանից առաջ ասում ես` Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան։ Հարց է առաջանում`հանուն ինչի՞։ Դու Ադրբեջանին թույլ ես տալիս ասել, որ դա նույն միավորն է, և ինչու պետք է նույն միավորի շրջանակներում մենք երկու հոգու հետ բանակցենք։ Այս իշխանությունը ոչ միայն չգիտի ինչ անել, այս իշխանությունը նաև չգիտի` ինչ չի կարելի անել»,– ասում է նա։

Հայաստանը Ղարաբաղի հետ նույնացնելը, Քոչարյանի բնորոշմամբ, «այն կարմիր գիծն է, որը չի կարելի հատել»։

Ըստ նրա` Ղարաբաղն ու Հայաստանը մշտապես եղել են գործընկեներ, որոնց միջև եղել են նաև լուրջ հակասություններ, որոնք հանրային ասպարեզ չեն հանվել։

Ռուսաստանը փորձում է ազդել Ադրբեջանի վրա․ կհաջողվի արդյո՞ք բանակցությունները վերսկսել

Այսօր, նրա խոսքով, Հայաստանի նոր իշխանությունները նույնացրել են երկու պետություններն ու Ղարաբաղը դարձրել Հայաստանին ենթակա։ Դրանում ինքը շատ մեծ վտանգ է տեսնում։

Լրահոս
0