06:45 23 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (914)
193 0 0

Կորոնավիրուսի հակամարմինների թեստավորման առաջին փուլն ավարտվել է։ Sputnik Արմենիան ներկայացնում է, թե քանի բուժաշխատող է հետազոտվել և ինչ են փաստում հետազոտման արդյունքները։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանի Ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի համատեղ ջանքերով 14 բուժհաստատությունների 1148 բուժաշխատողներ հակամարմինների թեստ են հանձնել։

Առողջապահության նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ նրանց 14,98 տոկոսի մոտ հայտնաբերվել են կորոնավիրուսի դեմ հակամարմիններ:

«Հետազոտության արդյունքների համաձայն` հակամարմինների տարածվածությունը բուժաշխատողների շրջանում մոտ 3 անգամ գերազանցում էր նախկինում ՊՇՌ-ով հաստատված կորոնավիրուսի տարածվածությանը»,– նշում են նախարարությունից։:

Արդյունքները փաստում են նաև, որ հակամարմինների տարածվածությունը ռենտգենոլոգների մոտ ավելի մեծ է եղել, քան մյուս մասնագետների։

Հայաստանի ամերիկյան համալսարանի Հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ նախարարության հետ իրականացվող ծրագիրը բաղկացած էր 2 մասից` հետազոտություն և հարցումներ։ Ծրագրի նպատակն էր պարզել կորոնավիրուսի տարածվածությունը բուժաշխատողների շրջանում։

Նոր կարանտին, նոր տուգանքներ. որ դեպքում ինչքան է նախատեսված

«Արդյունքներից ելնելով էլ պարզ դարձավ, որ կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող հիվանդանոցների աշխատակիցների մոտ վիրուսի տարածվածությունն ավելին էր, քան պոլիկլինիկաների աշխատողների մոտ։ Հիվանդանոցների աշխատակիցներից 18.5, իսկ պոլիկլինիկաների` 7.9 տոկոսի մոտ հայտնաբերվել են կորոնավիրուսի հակամարմիններ»,–ասաց Պետրոսյանը։

Այն, որ ՊՇՌ թեստով կորոնավիրուսի հաստատված դեպքերը 3 անգամ քիչ են եղել, քան հակամարմինների թեստավորման պարագայում, դա, ըստ Պետրոսյանի, կախված է այն հանգամանքից, որ կա՛մ բուժաշխատողները կորոնավիրուսի ախտանշաններ չեն ունեցել, կա՛մ էլ այնպիսի աշխատանշաններ են եղել, որ չեն պատկերացրել՝ կորոնավիրուսի հետ գործ ունեն (օրինակ՝ փորլուծություն)։

Պետրոսյանի խոսքով՝ պարզվել է` հիվանդանոցային բուժաշխատողների մոտ վարակի տարածման տեմպն ավելի մեծ է եղել ապրիլին, իսկ պոլիկլինիկաներում` մայիսին։ Այսինքն` երկու դեպքում էլ վարակի տարածվածությունը մեծ է եղել այն ժամանակաշրջանում, երբ տվյալ կառույցները նոր–նոր են սկսել զբաղվել վարակի բուժմամբ։

Մասնագետի կարծիքով` սկզբնական շրջանում գուցե բժիշկները բավարար հմտություն չեն ունեցել պաշտպանվելու, սակայն ընթացքում դասընթացներ են եղել, որոնց ժամանակ բուժաշխատողներին ներկայացվել է՝ ինչպես հագնել և հանել արտահագուստը, ինչպես պաշտպանվել վարակից։ Արդյունքը կարճ ժամանակ անց ակներև է դարձել, քանի որ հաջորդ ամիսներին նվազել է հիվանդացության մակարդակը։

Իսկ ինչ վերաբերում է բուժաշխատողների շրջանում հարցումներին, ապա դրանց նպատակն էր պարզել` կա՞ ռիսկերի տարբերություն և ինչպե՞ս է վարքագիծն ազդում կանոնները պահպանող և չպահպանող խմբերի վրա։ Հարցումներին մասնակցել են 774 բուժաշխատողներ 13 բուժհաստատություններից։ Արդյունքները փաստել են` մասնակիցների ճնշող մեծամասնությունը հետևում է վարակի վերահսկման և կանխարգելման միջոցառումներին:

Ոչնչացնել ռուսական պատվաստանյութը. մեծ քաղաքականության մանր հնարքները

Պետրոսյանն ասաց, որ այժմ համագործակցում են ինչպես առողջապահության նախարարության, այնպես էլ ԱՀԿ–ի հետ, որպեսզի կարողանան թեստեր ձեռք բերել և բնակչության շրջանում հետազոտություն իրականացնել։ Այս դեպքում նույնպես հետազոտությունը կիրականացվի երկու փուլով` ինչպես հակամարմինների թեստավորում, այնպես էլ հարցումներ։

Հիշեցնենք, որ Sputnik Արմենիան այցելել էր ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն, որի լաբորատորիայում էլ իրականացվում է հակամարմինների թեստավորումը։ Այս թեստերի ճշգրտությունը 99.8 տոկոս է կազմում։

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (914)

Ըստ թեմայի

ԱԺ–ն կուսումնասիրի կորոնավիրուսի դեմ կառավարության պայքարի արդյունավետությունը
Ինքնաթիռներում կորոնավիրուսով վարակվելու ռիսկը մե՞ծ է. փորձագետների պատասխանը
Ուսուցիչներից քանիսի՞ մոտ է կորոնավիրուս հայտնաբերվել. թեստավորումը շարունակվում է
Գյումրու քաղաքապետի մոտ կորոնավիրուս է հաստատվել. ևս 26 աշխատակից թեստավորվել են
թեգերը:
կորոնավիրուս, ախտահանում, ախտանշան, հակամարմին, ՀՀ Առողջապահության նախարարություն, հիվանդանոց, պոլիկլինիկա, բժիշկ, բուժաշխատող, Հարցում, թեստ, Հայաստան

Գլխավոր թեմաներ