00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ ունենք անկախությունից 29 տարի անց. Քոչարյանի և Սարգսյանի շնորհավորանքն ու տեսլականը

© Photo : administration of Robert KocharyanВторой президент Армении Роберт Кочарян во время празднования 10-летия ВС Армении (2002 год). Еревaн
Второй президент Армении Роберт Кочарян во время празднования 10-летия ВС Армении (2002 год). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իրենց շնորհավորական ուղերձներում կարևորել են մեր երկրում համերաշխության, միասնության և խաղաղության ամրապնդումը: Բարեմաղթանքներից զատ նրանք ներկայացրել են նաև մեր երկրի բարեկեցիկ ապագային ու զարգացմանն ուղղաված իրենց տեսլականը։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Ռոբերտ Քոչարյանը համայն հայությանը մաղթել է, որ մեր բոլորի ընդհանուր տանը՝ Հայաստանի Հանրապետությունում, տիրեն համերաշխությունը, միասնությունը, խաղաղությունն ու բարեկեցությունը։

Премьер-министр Армении Никол Пашинян, Президент и Первая леди США Дональд и Меланья Трамп перед ужином стран-партнеров НАТО (11 июля 2018). Брюссель - Sputnik Արմենիա
Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

«Այսօր, մեր Անկախության 30-ամյա հոբելյանից ընդամենը մեկ տարի առաջ, գնահատելով անցած ճանապարհը, մենք պետք է գիտակցենք, որ առջևում հայկական պետականության ամրապնդման ոչ պակաս դժվարին շրջանն է։ Ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհում մենք պարտավոր ենք մտածել միաժամանակ և՛ արդիականացման, և՛ մեր ազգային ինքնության պաշտպանության հուսալի մեխանիզմների մասին։ Անհրաժեշտություն է դառնում Հայաստանի բազմակողմանի զարգացման իրատեսական ծրագրի ստեղծումը։ Ապագային միտված մի ազգային նախագծի, որի իրականացումն արդեն առաջիկա տարիներին կապահովի մեր քաղաքացիների բարեկեցությունը, Հայաստանի և Արցախի հուսալի անվտանգությունը»,- նշել է նա։

Քոչարյանը համոզված է, որ միասնաբար հնարավոր է հաղթահարել բոլոր դժվարությունները և կառուցել Հարավային Կովկասի ամենակազմակերպված, պաշտպանված և ժամանակակից պետությունը։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին ընդգծել է, որ շուրջ երեք տասնամյակ մենք կառուցում ենք մեր անկախ պետությունը, որ համայն հայության իղձն է եղել և դարձել Հայաստանի ժողովրդի միասնական կամքի արտահայտությունը:

«Այդ կամքն անցած տարիների ընթացքում անասելի փորձությունների ենթարկվեց և ավելի ամրացավ՝ անցնելով դաժան պատերազմի, շրջափակման, սոցիալական ու տնտեսական բազում դժվարությունների միջով, որոնց առջև մեր ժողովուրդը ոչ մի վայրկյան չընկրկեց»,- գրել է Սարգսյանը:

Մեկտեղելու ենք ջանքերը խաղաղություն ապահովելու համար. վարչապետն ընդունել է ԱՀ նախագահին

Նրա խոսքով՝ անկախ պետություն կառուցելը, հզորացնելն ու պաշտպանելը, Աստծու կամքով, ժամանակակիցներիս պարտքն ու պարտականություն են: Եվ մենք՝ բոլորս միասին, տարիներ շարունակ քարը քարի վրա դնելով, դժվարություններ հաղթահարելով, ամուր հիմքի վրա կառուցել ենք մեր պետականությունը՝ ստեղծել և կայացրել հպարտության արժանի սեփական զինված ուժեր, կենսունակ պետական ինստիտուտներ, այդ կառույցների միջոցով հաջողությամբ ապահովել պետության անվտանգությունն ու կենսագործունեությունը, դարձել միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ, և որպես կայացած ու ամուր պետություն՝ դիմագրավել արտաքին մարտահրավերները, դարձել Արցախի մեր քույրերի և եղբայրների անվտանգության երաշխավորը:

Знаменитая статуя Иисуса Христа в Рио-де-Жанейро окрасилась сегодня в цвета армянского триколора - Sputnik Արմենիա
Հիսուսի հանրահայտ արձանը «ներկվել» է Հայաստանի դրոշի գույներով. տեսանյութ

Սարգսյանը խոսել է նաև շուրջ երեք տասնամյակների ընթացքում ունեցած բացթողումների և սխալների մասին, որոնք, ըստ նրա, անխուսափելի են եղել: Նա կոչ է արել, որ յուրաքանչյուր հայ պետության քաղաքացու գիտակցմամբ և սրտացավությամբ մոտենա պետականաշինության սուրբ գործին, որտեղ ամեն մեկն ունի իր պատասխանատվությունը և անելիքը, պահի ու պահպանի մեր ազգային արժեքները, որ մեր ինքնության առհավատչյան և մեր անկախության գրավականն են:

ՀՀ երրորդ նախագահի համոզմամբ՝ աշխարհը, ինչպես նաև մեր տարածաշրջանն այսօր նոր մարտահրավերների ու վտանգների առջև է կանգնած, որին մեր պետությունը կարող է դիմագրավել միայն ազգային նպատակների շուրջ համախմբվածությամբ, ապազգային կործանարար երևույթների դեմ միասնական պայքարով և երկրի զարգացման ուղղությամբ ամենօրյա տքնաջան աշխատանքով:

Հիշեցնենք՝ ՀՀ անկախության տոնի առթիվ ՀՀ ղեկավարությանը շնորհավորական ուղերձ են հղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Միխայիլ Միշուստինը: Հայաստանն այսօր նշում է անկախության 29-ամյակը։

Հիշեցնենք` 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի նորընտիր Գերագույն խորհուրդն իր առաջին նստաշրջանում ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը: Մեկ օր անց` օգոստոսի 24-ին, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն:

Մեկ տարի անց` 1991թ-ի սեպտեմբերի 21-ին, անցկացված անկախության հանրաքվեի արդյունքում ընտրողների 99.5%-ն «այո» ասաց «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին։ Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:

Լրահոս
0