07:59 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
86 0 0

«Բյութի օֆ Արմենիա» տուրիստական կազմակերպության գործունեությունից տուժած քաղաքացիները կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն որոշում է կայացրել «Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական գործակալության տնօրենին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով ներգրավել որպես մեղադրյալ։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական գործակալության տնօրենի կողմից առերևույթ խարդախությամբ` խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, տարբեր անձանցից դիտավորությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ քրեական գործի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնին բազմաթիվ քաղաքացիներից դիմումներ են ստացվել: Դեպքերի առթիվ հարուցվել են մի շարք քրեական գործեր, որոնք միացվել են մեկ վարույթում:

Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Զբոսաշրջիկներին «գցած» 25-ամյա Աննա Սահակյանն ազատության մեջ է. տուժածները դժգոհ են

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Բոլոր այն քաղաքացիներն, ովքեր տուժել են «Բյութի օֆ Արմենիա» տուրիստական կազմակերպության գործունեությունից, խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին (hասցե՝ ք.Երևան, Վրացյան 90)։

Զբոսաշրջիկներին Եգիպտոսում թողած տուրիստական գործակալության տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Ըստ թեմայի

Ներքին զբոսաշրջությունը չի փրկի. ինչն է Հայաստանում «սպանում» տուրօպերատորներին
Վահեի խաբեության զոհ դարձածների նոր պատմությունները. նրանք հյուրանոցներին էլ են մեղադրում
«Բյութի օֆ Արմենիայից» տուժածները կարող են դիմել Հայաստանի քննչական կոմիտե
թեգերը:
«Բյութի օֆ Արմենիա» տուրիստական գործակալություն, հետախուզվող, Քննչական կոմիտե

Գլխավոր թեմաներ