15:13 20 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.40
  • GBP640.27
  • EUR578.91
  • RUB6.34
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
33 0 0

Դավիթ Գևորգյանը հիվանդանոցում է, քանի որ նրա մոտ նոր զարգացող թոքաբորբ է հայտնաբերվել։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը կորոնավիրուսով է վարակվել։ Տեղեկությունը Facebook սոցցանցի իր էջում հայտնել է Գևորգյանը` նշելով, որ կրկնակի թեստի պատասխանը ևս դրական է եղել:

«Հետազոտություններ անցնելուց հետո ինձ մոտ ախտորոշվեց երկկողմանի զարգացող թոքաբորբ՝ առողջական վիճակի որոշակի բարդացումով, և բժիշկների ցուցմանը համաձայն՝ բուժումն անհրաժեշտ է շարունակել բժշկական հսկողության պայմաններում: Սեպտեմբերի 18-ից ստանում եմ հիվանդանոցային բուժում»,–գրել է մարզպետը։

Նա շնորհակալություն է հայտնել բժիշկներին, բոլոր բուժաշխատողներին, հիվանդանոցի սպասարկող անձնակազմին, որոնք իրենց պրոֆեսիոնալ աշխատանքի և մարդկային ջերմ վերաբերմունքի շնորհիվ անում են առավելագույնը, որպեսզի բոլոր հիվանդներն օր առաջ առողջանան:

Գևորգյանը տեղեկացրել է, որ իր բացակայության ընթացքում իրեն կփոխարինի մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը:

Հիշեցնենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ևս 115-ով և հասել 47667-ի։

Ըստ թեմայի

Կորոնավիրուսի պատվաստանյութը կարո՞ղ է պաշտպանել գրիպից. պատասխանում է մասնագետը
Ո՞ւմ է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստումը. պարզաբանում է փորձագետը
Կորոնավիրուսի հետևանքով մեկ կին և մեկ տղամարդ են մահացել
թեգերը:
կորոնավիրուս, Դավիթ Գևորգյան (Արագածոտնի մարզպետ), Հայաստան

Գլխավոր թեմաներ