00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին. պատճառը Հայկ Մարությանի որոշումն է

© Sputnik / Asatur YesayantsДепутат НС Армении Самвел Алексанян
Депутат НС Армении Самвел Алексанян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սամվել Ալեքսանյանը դատարանում կվիճարկի Երևանի քաղաքապետի օրերս կայացրած որոշումն իր հողատարածքների մասով։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին։ Նա պահանջում է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի սեպտեմբերի 16-ի որոշումը։ 

Премьер-министр Никол Пашинян на открытии новых фабрик по пошиву одежды (1 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Օրենք Սամվել Ալեքսանյանի համա՞ր, թե վերադարձնենք Հայաստանին խորհրդային արդյունաբերությունը

Գործը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանին, սակայն դատական նիստի օր դեռ չի նշանակվել։

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից էլ տեղեկանում ենք, որ Մարությանի վերոհիշյալ որոշումն այն մասին է, որ Երևանի քաղաքապետը որոշել է չօրինականացնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի հ.102/4 հասցեի հետնամասում՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասում Սամվել Ալեքսանյանի կողմից իրականացված ապօրինի շենք-շինությունների կառուցումը։

Որոշման մեջ նշվում է, որ հարուցված վարչական վարույթի շրջանակներում Ալեքսանյանը հրավիրվել է Երևանի քաղաքապետարան լսումների և հարցի կապակցությամբ իր դիրքորոշումը ներկայացնելու համար։

Արթուր Ալեքսանյանի դատական ակտը պաշտպանական կողմը որակում է որպես խայտառակություն

Քննարկումների ժամանակ նրա լիազորված անձն ասել է, որ այդ շենք-շինությունները կառուցվել են դեռևս 2005 թվականին, և իրենք դիմելու են Երևանի քաղաքապետարանին դրանք օրինականացնելու խնդրանքով: Սակայն այդպես էլ դրանց օրինականացման համար որևէ դիմում չի ներկայացվել, և հարցը չի քննարկվել։

Бизнесмен, владелец супермаркетов Ереван Сити, экс-депутат Самвел Алексанян на открытии отремонтированной высоковольтной подстанции Ахтанак (24 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հանուն 1 միլիոնի. ինչու է քաղաքապետը «վատամարդ» դառնում Սամվել Ալեքսանյանի և մյուսների մոտ

Քաղաքապետարանը որոշել է Ալեքսանյանին գրավոր առաջարկել սեփական նախաձեռնությամբ ձեռնարկել քայլեր ինքնակամ շենք-շինությունները քանդելու, ինչի մասին ծանուցել է վերջինիս։ Սակայն առաջարկված ժամկետում Ալեքսանյանի կողմից ինքնակամ շինությունները քանդելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվել:

Ավելին, մասնագիտական կարծիքի համաձայն՝ հիմնավորվել է, որ քննարկվող ապօրինի կառուցված շենք-շինությունները և պարիսպը ենթակա չեն օրինականացման, քանի որ պետական սեփականություն հանդիսացող 7,69 հա և 1,04 հա հողատարածքներն ընդգրկված են անտառային նշանակության հողերում (Դալմայի այգիների պահպանման ենթակա հողերի տարածքում)։

«Եթե այսօր հարցնեն` Սամվել Ալեքսանյանը Երևանին նվիրե՞լ է մեքենաներ, կասեմ` ոչ». Մարության

Ալեքսանյանը ենթարկվել է նաև վարչական պատասխանատվության՝ 200 000 դրամի չափով, որից հետո քաղաքապետարանը որոշել է քանդել այդ կառույցը։

Ալեքսանյանը Մարությանի այս որոշումը երկամսյա ժամկետում բողոքարկելու հնարավորություն է ունեցել, ինչն էլ արել է։ 

Լրահոս
0