ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ու նրա օգնական Ինգա Վարդանյանը գործուղվել են Ռուսաստանի Դաշնություն: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրանց գործուղելու մասին որոշում է ստորագրել, որը հրապարակվել է կառավարության կայքում։
Սեպտեմբերի 23-25-ը Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդ քաղաքում Արշակյանն ու Վարդանյանը մասնակցելու են «Արտադրողական Ռուսաստանի թվային արդյունաբերություն 2020» համաժողովին ու դրա շրջանակներում կայանալիք «ԵԱՏՄ թվային հարթակ՝ երկրների համագործակցություն» թեմայով պանելային նստաշրջանին:
Համաժողովի կայքում հրապարակված տեղեկության համաձայն` միջոցառման նպատակն է թվային տնտեսության ներկայի ու ապագայի հարցերի, արդյունաբերության թվային տրանսֆորմացիայի քննարկումը՝ պետության ու գործարար շրջանակների մասնակցությամբ:
Նախարարը գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ՌԴ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմին ու ԱԳՆ–ին։
Հանդիպել են ՀՅԴ ներկայացուցիչներն ու Հայաստանում ՌԴ դեսպանը. ինչ են քննարկել նրանք