00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իշխանության թեկնածուն մենակ է մնացել ՍԴ–ում. ովքե՞ր են նրան դեմ դուրս եկել. «Ժողովուրդ»

© Sputnik / Aram NersesyanСудья Ваге Григорян заходит в здание Конституционного Суда (26 июня 2020). Еревaн
Судья Ваге Григорян заходит в здание Конституционного Суда (26 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ կողմերը վիճել են անգամ միմյանց վիրավորելու աստիճանի։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Երկրի քաղաքական ղեկավարության համար ցանկալի ՍԴ նախագահի թեկնածու Երվանդ Խունդկարյանը միայնակ է մնացել ՍԴ-ում։ Երեկ` սեպտեմբերի 23–ին, Սահմանադրական դատարանում աշխատանքային առաջին նիստի ժամանակ, ՍԴ նորընտիր անդամներ Էդգար Շաթիրյանն ու Արթուր Վաղարշյանը ընդգծված չեզոքություն են պահպանել, իսկ մյուսները` դեմ դուրս եկել Շաթիրյանի թեկնածությանը ՍԴ նախագահի պաշտոնում։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

 Здание Конституционного Суда - Sputnik Արմենիա
Սահմանադրական դատարանի նիստն ավարտվեց, նախագահ չընտրեցին. ե՞րբ սպիտակ ծուխ դուրս կգա ՍԴ-ից

«ՍԴ նախկին նախագահ, ՀՀԿ-ի սիրելի Հրայր Թովմասյանն ու «Իմ քայլի» կողմից ՍԴ գործուղված, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանի սիրելի Վահե Գրիգորյանը, կարծես թե, կոալիցիա են կազմել և միահամուռ առաջ քաշել Արման Դիլանյանի թեկնածությունը՝ «Եթե հնի դեմ էիք պայքարում, ուրեմն պիտի ՍԴ նոր նախագահը նոր լինի, գոնե՝ Արման Դիլանյանը» հիմնավորմամբ»,–գրում է թերթը։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ անգամ միմյանց վիրավորելու աստիճանի վիճել են կողմերը։ ՍԴ անդամներից շատերն այնքան էլ կողմ չեն ՍԴ նախագահի պաշտոնում Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը, և երեկ էլ, կարծես թե, միտումնավոր ձգձգվել է հարցի քննարկումը։

«Կհարցնեք՝ ի՞նչ էին անում 5 ժամ փակ դռների հետևում։ Պատասխանը հետևյալն է՝ քննարկում էին խնդիրը՝ այդ նիստը դռնբաց կամ դռնփակ անցկացնելու վերաբերյալ»,–գրում է թերթը։

Բայց, չնայած այս իրավիճակին, անակնկալներ հնարավոր են։ Ամեն դեպքում, այսօր սպասվում է, որ հենց առավոտյան ՍԴ անդամները միանգամից պետք է անցնեն թեկնածուների ընտրության հարցին:

Սահմանադրական դատարանի դատավորները նոր նախագահ կընտրեն

Հիշեցնենք` 2019թ–ին իրականացված սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հրայր Թովմասյանը կորցրել էր Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը, իսկ ՍԴ դատավորներ Հրանտ Նազարյանի, Ալվինա Գյուլումյանի և Ֆելիքս Թոխյանի լիազորությունները վաղաժամ դադարեցվել էին` տարիքային շեմով պայմանավորված:

Председатель Конституционного суда Армении Грайр Товмасян отвечает на вопросы журналистов после проведения обыска СК (24 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Իմ քայլը» գտել է Հրայր Թովմասյանին պաշտոնից ազատելու տարբերակը

2020թ–ի սեպտեմբերի 15-ին ԱԺ–ն փակ գաղտնի քվեարկությամբ նրանց փոխարեն ՍԴ դատավորների թափուր պաշտոններում ընտրեց 3 այլ թեկնածուների։

ՀՀ կառավարության առաջադրած թեկնածու Էդգար Շաթիրյանն ստացավ 84 կողմ, 2 դեմ ձայն, ՀՀ նախագահի առաջադրած Արթուր Վաղարշյանը` 86 կողմ, 1 դեմ, իսկ Դատավորների ընդհանուր ժողովի թեկնածու Երվանդ Խունդկարյանը`85 կողմ, 3 դեմ ձայն:
ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էին 88–ը։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները նախապես հայտարարել էին, որ չեն մասնակցելու ՍԴ դատավորի ընտրության քվեարկությանը` այդ գործընթացը հակասահմանադրական համարելով։

ԱԺ-ն դուրս է եկել սահմանադրական լիազորություններից և խախտել Սահմանադրությունը․ Մարուքյան

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի փոխնախագահին, ապա վերջին տասնամյակում այս պաշտոնը զբաղոցրել է ՍԴ դատավոր Վոլոդյա Հովհաննիսյանը։ Նրա պաշտոնավարումը ՍԴ–ում դադարեցվել է 2018թ–ին`լիազորությունների ժամկետն ավարտվելու և պաշտոնավարման տարիքը լրանալու արդյունքում:

ՍԴ–ում թափուր մնացած տեղում ավելի ուշ ընտրվեց Վահե Գրիգորյանը, որն, ի դեպ, այժմ հավակնում է ընտրվել ՍԴ նախագահ։

Աբսուրդի ժանրից. ինչի՞ կհանգեցնի Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորումը

Լրահոս
0