20:00 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.16
  • GBP711.59
  • EUR628.06
  • RUB6.89
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
113 0 0

ՍԴ դատավորը կարծում է, որ ՍԴ դատավոր լինելն ավելի հետաքրքիր է, քան Սահմանադրական դատարանը նախագահելը։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՍԴ դատավոր Արման Դիլանյանը չի պատրաստվում ՍԴ նախագահի պաշտոնում առաջադրել իր թեկնածությունը։ Դիլանյանը ՍԴ նախագահի ընտրություններին ընդառաջ նման կարծիք հայտնեց լրագրողների հետ զրույցում։

ՍԴ–ում այժմ նիստ է ընթանում, և ՍԴ դատավորները նախագահ ու փոխնախագահ են ընտրում։

«Ամենայն անկեղծությամբ եմ ասում, առանց որևէ փարիսեցիության` ՍԴ դատավորի պաշտոնը իրավաբանների համար ամենալավ պաշտոնն է իրենց մասնագիտական հմտությունները դրսևորելու համար: Ես ինձ շատ լավ եմ զգում այդ պաշտոնում, հուսով եմ` այդտեղ էլ կշարունակեմ աշխատել»,–ասաց Դիլանյանը։

Նրա խոսքով` ՍԴ նախագահի պաշտոնն ամենևին գրավիչ չէ։ Դիլանյանը նշեց, թե չգիտի ինչ կլինի հետո, սակայն դժվար է համատեղել ՍԴ դատավորի մասնագիտական աշխատանքը ՍԴ նախագահի պաշտոնի հետ: Դիլանյանի համար շատ ավելի հարմարավետ է ՍԴ-ում աշխատել որպես ՍԴ դատավոր:

Ի դեպ, Դիլանյանը միակն է, որ հստակ հայտնել է իր տեսակետն իր առաջադրման մասին, մյուսներն այդ հարցին հստակ պատասխանելուց խուսափում էին։

«Եթե չգտնեմ իմ թեկնածուին, բոլորին դեմ կքվերակեմ». Հրայր Թովմասյանը կմնա՞ ՍԴ-ում

Հիշեցնենք` ՍԴ նախագահ կարող է առաջադրվել ՍԴ 9 դատավորներից յուրաքանչյուրը, ընդ որում` ինչպես ինքնաառաջադրվելու, այնպես էլ գործընկերների կողմից առաջադրվելու կարգով։ Եթե առաջադրվի միայն մեկ թեկնածու, ապա ՍԴ նախագահ դառնալու համար նրան անհրաժեշտ կլինի հավաքել Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր ձայների մեծամասնությունը, տվյալ դեպքում` առնվազ 5 ձայն: Եթե առաջադրվի 2 և ավելի թեկնածու, ապա կհաղթի նա, ով կստանա ՍԴ դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, տվյալ դեպքում`առնվազն 6 ձայն։

Հայաստանն 9 մլն եվրո է ստանալու դատավորների բարեվարքությունն ու ունեցվածքը ստուգելու համար

Եթե առաջադրված թեկնածուներից ոչ ոք քվեարկության արդյունքում բավարար ձայներ չի ստանում, ապա հնգօրյա ժամկետում անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:

Սահմանադրական դատարանի նախագահն ու փոխնախագահն ընտրվում են վեց տարի ժամկետով` առանց վերընտրվելու իրավունքի:

Իշխանության թեկնածուն մենակ է մնացել ՍԴ–ում. ովքե՞ր են նրան դեմ դուրս եկել. «Ժողովուրդ»

Ըստ թեմայի

Նորանշանակ դատավորի կարծիքով՝ ՍԴ–ի հանդեպ հանրային վստահության առումով խնդիրներ կան
«Մեր մեջ քննարկում չի եղել». Վահե Գրիգորյանը` ՍԴ նախագահի հավանական թեկնածուի մասին
«Հիմա դուք ասեք` ես ո՞ր իշխանության մարդն եմ». Երվանդ Խունդկարյանը կինքնաառաջադրվի՞
թեգերը:
Արման Դիլանյան, Սահմանադրական դատարան, Հայաստան

Գլխավոր թեմաներ