05:43 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
164 0 0

ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը հայտնեց, որ արդեն իսկ առաջադրումներ կան ՍԴ նախագահի պաշտոնի համար։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում մեկ ինքնառաջադրում և մեկ առաջադրում է եղել։ ՍԴ-ի շենքի մոտ սպասող լրագրողներին տեղեկությունը հայտնեց ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը։

Նշենք, որ ՍԴ–ում նիստ է, և ՍԴ դատավորները ՍԴ նախագահ և տեղակալ են ընտրում։ Արևիկ Պետրոսյանը հայտնեց, որ այս պահին կարճ ընդմիջում է հայտարարվել։

«Նիստի ժամանակ եղել է ինքնառաջադրում, սակայն անուն տալ չեմ կարող։ Եղել է նաև մեկ առաջադրում»,–ասաց Պետրոսյանը։

Նշենք, որ ավելի վաղ ՍԴ դատավոր Արման Դիլանյանն ասել էր, որ չի պատրաստվում ՍԴ նախագահի պաշտոնում առաջադրել իր թեկնածությունը։

«Ինձ համար էլ է հանելուկ` ով կընտրվի ՍԴ նախագահ». Արթուր Վաղարշյանը կինքնառաջադրվի՞

Հիշեցնենք` 2019թ–ին իրականացված սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հրայր Թովմասյանը կորցրել էր Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը, իսկ ՍԴ դատավորներ Հրանտ Նազարյանի, Ալվինա Գյուլումյանի և Ֆելիքս Թոխյանի լիազորությունները վաղաժամ դադարեցվել էին` տարիքային շեմով պայմանավորված:

2020թ–ի սեպտեմբերի 15-ին ԱԺ–ն փակ գաղտնի քվեարկությամբ նրանց փոխարեն ՍԴ դատավորների թափուր պաշտոններում ընտրեց 3 այլ թեկնածուների։

ՀՀ կառավարության առաջադրած թեկնածու Էդգար Շաթիրյանն ստացավ 84 կողմ, 2 դեմ ձայն, ՀՀ նախագահի առաջադրած Արթուր Վաղարշյանը` 86 կողմ, 1 դեմ, իսկ Դատավորների ընդհանուր ժողովի թեկնածու Երվանդ Խունդկարյանը`85 կողմ, 3 դեմ ձայն:
ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էին 88–ը։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները նախապես հայտարարել էին, որ չեն մասնակցելու ՍԴ դատավորի ընտրության քվեարկությանը` այդ գործընթացը հակասահմանադրական համարելով։

ԱԺ-ն դուրս է եկել սահմանադրական լիազորություններից և խախտել Սահմանադրությունը․ Մարուքյան

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի փոխնախագահին, ապա վերջին տասնամյակում այս պաշտոնը զբաղոցրել է ՍԴ դատավոր Վոլոդյա Հովհաննիսյանը։ Նրա պաշտոնավարումը ՍԴ–ում դադարեցվել է 2018թ–ին`լիազորությունների ժամկետն ավարտվելու և պաշտոնավարման տարիքը լրանալու արդյունքում:

ՍԴ–ում թափուր մնացած տեղում ավելի ուշ ընտրվեց Վահե Գրիգորյանը, որն, ի դեպ, այժմ հավակնում է ընտրվել ՍԴ նախագահ։

Աբսուրդի ժանրից. ինչի՞ կհանգեցնի Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորումը

Ըստ թեմայի

«Մեր մեջ քննարկում չի եղել». Վահե Գրիգորյանը` ՍԴ նախագահի հավանական թեկնածուի մասին
Սահմանադրական դատարանի նիստն ավարտվեց, նախագահ չընտրեցին. ե՞րբ սպիտակ ծուխ դուրս կգա ՍԴ-ից
Իշխանության թեկնածուն մենակ է մնացել ՍԴ–ում. ովքե՞ր են նրան դեմ դուրս եկել. «Ժողովուրդ»
թեգերը:
Ընտրություններ, թեկնածու, Նախագահ, Սահմանադրական դատարան

Գլխավոր թեմաներ