18:08 31 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.60
  • GBP639.46
  • EUR576.08
  • RUB6.24
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
23 0 0

Ռուսական դպրոցների քանակը հետխորհրդային տարածքում կրճատվում է, ու այդ ֆոնին տարատեսակ առցանց ֆորմատները գնալով ավելի հետաքրքիր են նայվում։ Sputnik Արմենիայի նյութում ընթերցեք՝ այդ կապակցությամբ ինչ ծրագրեր է իրականացնում Ռոսսոտրուդնիչեստվոն։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի իրականացրած կրթական առցանց նախագծերը մեծ հետաքրքրություն են առաջացրել ինչպես աշակերտների, այնպես էլ ուսուցիչների շրջանում, իսկ մասնակիցների թիվը գերազանցել է հազարը։ Այս մասին «Թիվը մոտ է. ինչպես են ամբողջ աշխարհի դպրոցականները, ուսանողներն ու երիտասարդ գիտնականները աջակցություն ստանում Ռուսաստանի համալսարաններից» թեմայով Մոսկվա–Երևան–Նուր Սուլթան տեսակամրջի ձևաչափով անցկացված կլոր սեղանի ընթացքում ասաց Երևանում ԳՄՌԿ տնօրեն Սերգեյ Ռիբինսկին։

Նրա խոսքով` Հայաստանի համար այս նախագծերը հատուկ նշանակություն ունեն, քանի որ երկրում շատերն են տիրապետում ռուսերենին։

«Բնակչության ավելի քան 70%–ը տիրապետում են ռուսերենին, իսկ շուրջ 1460 դպրոցներում դրա դասավանդումը պարտադիր է։ Բացի այդ, երկրում 3000–ից ավել ռուսերենի մասնագետներ կան։ Դատելով այն արձագանքից և հետաքրքրությունից, որ իրենք առաջացրել են, կարելի է ասել, որ մենք չենք սխալվել», – նշեց Ռիբինսկին։

ԳՄՌԿ–ի տնօրենը նաև նշեց, որ իրականացրած ծրագրերն իսկական առաջխաղացում էին թվային տեխնոլոգիաների ոլորտում։

Sputnik Արմենիայի թղթակցի այն հարցին, թե արդյո՞ք մտադրություն կա վերանայել երիտասարդների հետ աշխատելու ստանդարտ ծրագրերը և դրանք ավելի գրավիչ դարձնել Հայաստանում աճող սերնդի համար, Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Եվգենի Պրիմակովն ասաց. «Անկասկած, այո»։

Видеомост Москва – Ереван – Нур-Султан в мультимедийном пресс-центре Sputnik Армения с участием Рипсиме Авагян, Сергея Рыбинского и Натальи Степанян (24 сентября 2020). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Մոսկվա–Երևան–Նուր Սուլթան տեսակամրջի ձևաչափով անցկացված կլոր սեղան

Նրա խոսքով` որոշ նախագծեր կմշակվեն բուն կազմակերպությունում, բայց միևնույն ժամանակ, Հայաստանից ցանկացած առաջարկի համար այն բաց է։

«Գիտեմ, որ հայկական կողմից մեծ հետաքրքրություն կա, Ռոսսոտրուդնիչեստվո դիմել են նաև Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ»,–նշեց Պրիմակովը։

Նա կարծում է, որ անհրաժեշտ է համատեղ ջանքերով զարգացնել Հայաստանում ռուսական կրթության տարբեր ձևաչափերը։

Կազմակերպության ղեկավարը նաև հավելեց, որ Ռոսսոտրուդնիչեստվոն միշտ ուրախ կլինի նոր գաղափարներ լսել։

Ապագան պատկանում է թվային կրթությա՞նը

Եվգենի Պրիմակովը կարծիք հայտնեց, որ առցանց նախագծերը, որոնք ծրագրած էին դեռ մինչև կարանտինը, արդեն համավարակի ժամանակ արդիական դարձան ինչպես երբևէ։

Видеомост Москва – Ереван – Нур-Султан в мультимедийном пресс-центре Sputnik Армения с участием Рипсиме Авагян, Сергея Рыбинского и Натальи Степанян (24 сентября 2020). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Մոսկվա–Երևան–Նուր Սուլթան տեսակամրջի ձևաչափով անցկացված կլոր սեղան

«Ռոսսոտրուդնիչեստվոն ծրագրեր է իրականացնում գործընկերների հետ։ Դրանք ուղղված են ինչպես դպրոցականներին, որոնց անհրաժեշտ է սովորել կողմնորոշվել տարատեսակ կրթական թվային հարթակներում, այնպես էլ ուսանողներին և դասախոսներին»,–ասաց Պրիմակովը։

Ընտանեկան կամ տնային ուսուցման համատեքստում առցանց ձևաչափերը Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարը համարում է բավական հետաքրքիր և հեռանկարային։ Դրանք ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում սկսում են մեծ պահանջարկ վայելել։

Ըստ նրա` արտերկրում գտնվող ռուսաստանցիներից շատերի համար սա ռուսական չափորոշիչներով կրթություն ստանալու բազմաթիվ ձևերից մեկն է։ Միևնույն ժամանակ, առցանց նախագծերը միայն մասամբ են փոխհատուցում մերձավոր արտասահմանի երկրներում ռուսալեզու դպրոցների կրճատումը։

Ինչպես էր աֆրիկացին Երևանում ռուսերենով բանաստեղծություն կարդում Մոսկվայի մասին. տեսանյութ

«Դպրոցների հետ կապված իրավիճակը մեզ միշտ շատ մտահոգում է։ Իրականացվող նախագծերը լիովին չեն փոխարինի դասական առկա կրթությունը, բայց մասամբ կփոխհատուցեն դրա փոխարեն։ Սակայն պետք չէ առցանց կրթությունը դիտարկել բացառապես դասականի համատեքստում», – ասաց նա։

Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարը նշեց, որ թվային ուսուցումը նոր և շատ նորաձև ուղղություն է, որը պետք է զարգացնել անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում ավանդական դպրոցների հետ։ Դրանց ևս անհրաժեշտ է աջակցել և զարգացնել։

Ըստ թեմայի

Փաշինյանի ռուսերենն ու Մեդվեդևի կատակը. ինչպես շատերը կերան «կուտը» և ճանճից փիղ ծեփեցին
Օտար լեզուների շարքում ռուսերենն ունի կարևոր ու առանձնահատուկ նշանակություն. Փաշինյան
Ինչպե՞ս ճիշտ դասավանդել լեզուն. ռուսերենի հայ ուսուցիչները Մոսկվայում են
թեգերը:
Ռոսսոտրուդնիչեստվո, «Ռոսսոտրուդնիչեստվո»

Գլխավոր թեմաներ