06:52 23 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1572)
26 0 0

Վերջին երկու օրերին Երևանի կենտրոնում կրկին սկսել են նախազգուշացումներ հնչել ոստիկանական մեքենաներից։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Ոստիկանության աշխատակիցներն արդեն մի քանի օր է՝ բարձրախոսով հնչեցնում են դիմակ կրելու, սոցիալական հեռավորության և այլ հակահամաճարակային կանոնների պահպանման վերաբերյալերևանցիներին արդեն քաջածանոթ տեքստը։

Ոստիկանության մեքենաներից կոչերը սկսեցին հնչել ապրիլից, արտակարգ դրության ռեժիմի ֆոնին, և շարունակվում էին մինչև ամռան կեսերը։ Ինչ-որ պահից սկսած՝ մեքենաներից հնչում էր նույնիսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձայնը։

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նման դիտարկումը սուբյեկտիվ է, այնուհետև խորհուրդ տվեց մտահոգության առիթ չփնտրել։

«ՀՀ ոստիկանությունը շարունակում է կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումները։ Ժամանակ առ ժամանակ միջոցառումները փոփոխվում և թարմացվում են»,– ասաց նա։

Թեպետ մտահոգվելու առիթ ունի նաև կառավարությունը։ Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կրկին սրվել է։ Սեպտեմբերի 24-ին և 25-ին Հայաստանում հիվանդության դեպքերի աճ է նկատվում՝ համապատասխանաբար 374 և 392 դեպք։ Մինչ այդ հիվանդացության ցուցանիշները օրական տատանվում էին 200–ի սահմանում։

Փաշինյանը բացատրեց հիվանդության դեպքերի աճը ամառային սեզոնի ավարտից հետո քաղաքացիների ակտիվ տեղաշարժերով և հակահամաճարակային կանոնների ոչ խիստ պահպանմամբ։ Ըստ նրա` անհրաժեշտ է խստացնել վարչարարական վերահսկողությունը, այդ թվում՝ տուգանել խախտում կատարած անձանց։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1572)

Ըստ թեմայի

Կորոնավիրուսի հետևանքով Կադաստրի կոմիտեի 2 աշխատակից է մահացել. կոմիտեի ղեկավար
Դավիթ Բաբայանը վարակվել է կորոնավիրուսով. նա խնդրանքով դիմել է իր հետ շփված մարդկանց
Գյումրու քաղաքապետի մոտ կորոնավիրուս է հաստատվել. ևս 26 աշխատակից թեստավորվել են
Բժիշկներն անզոր են գտնվել. Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով ևս 4 մարդ է մահացել
թեգերը:
պարեկային ծառայություն, Երևան, խախտում, Տուգանք, դիմակ, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ