03:18 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
39 0 0

Պետեկամուտների կոմիտեն բացահայտել է թմրամիջոցների անօրինական տեղափոխման հերթական դեպքը։ «Անակնկալով» առաքանին Հայաստան է հասել Ֆրանսիայից։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Արևմտյան մաքսատուն-վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները «Հայփոստ» ընկերության փոստի փոխանակման կենտրոնում իրականացրած հսկողության արդյունքում Ֆրանսիայից Հայաստան ներմուծված միջազգային փոստային առաքանու միջից, բացի անձնական օգտագործման առարկաներից, հայտնաբերել են «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի 415 ամբողջական և 12 մասնատված հաբեր` տեղադրված «NIVEA» գրառմամբ մետաղական տարայում: Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Առաքանիում «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց հայտնաբերելու փաստի առթիվ որոշում է կայացվել ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ անցկացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այդ թվում` «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը` դեպքին առնչվող այլ փաստեր և հանգամանքներ պարզելու նպատակով:

«Լիրիկա» էր բերել կալանավորին. պլաստմասսե բաժակներով թմրամիջոցի փոխանցման փորձը կանխվել է

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ներմուծված առաքանին ստանալուց հետո ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման են ենթարկվել հիշյալ առաքանու ստացող Ա.Մ.-ն, վերջինիս ամուսինը` Ա.Ղ-ն և նրանց որդին` Կ.Ղ-ն:

Մեքսիկայից Հայաստան հասած առաքանիում թմրամիջոցի 1000 բլոտտեր է հայտնաբերվել

Միաժամանակ` ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում, դատարանի որոշումների հիման վրա, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացվել են խուզարկություններ Երևանի տարբեր հասցեներում: Խուզարկություններից մեկի արդյունքում հայտնաբերվել են «մեթադոն» տեսակի թմրամիջոցի հեղուկ զանգված՝ իր ներարկիչով, իսկ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման ենթարկված Ա.Ղ-ի անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերվել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի դեղնականաչավուն զանգված:

ՊԵԿ Քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում ՀՀ քաղաքացի Ա.Ղ-ն ձերբակալվել է:

ԱՄՆ-ից փոստով ու տաքսիով` մինչև տուն. ոստիկանները բացահայտել են թմրամիջոցի առաքման ուղին

Ըստ թեմայի

ՃՈ տեսուչը թմրամիջոց է օգտագործել. նրան ազատել են աշխատանքից
Թռչող սարքն «Արթիկ» ՔԿՀ «Կինդեր» ձվիկ է հասցրել, բայց խաղալիքի փոխարեն թմրանյութ են գտել
Երևանի առանձնատներից մեկում մեծ քանակի զենք և թմրանյութ է հայտնաբերվել
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), թմրամիջոցներ, Հայաստան

Գլխավոր թեմաներ