04:51 27 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
168 0 0

Թամրազյանը նշել է, որ իր սկզբունքներն են դրդել գնալ հրաժարականի քայլին, քանի որ համոզված է՝ իրենց պայքարը եղել է «ոչ թե ընդդեմ, այլ հանուն»։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Ռիո 2016-ի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, «Սպիտակ արջ» մականունը ստացած Արթուր Ալեքսանյանն իր աջակցությունն է հայտնել ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանին։ Նա Instagram-ի իր էջի «սթորի» բաժնում գրառում է կատարել, որից կարելի է ենթադրել, որ Ալեքսանյանը կողմ է նախարարությունից հեռանալու վերաբերյալ նրա կայացրած որոշմանը։

Հայերենի դասաժամերը կրճատում են, հայագիտությունը` զարգացնում. նախարարության թնջուկը

«Թամրազյան ջան, հարգանքներս, ընկերս»,- գրել է Ալեքսանյանն ու Թամրազյանի հետ լուսանկար հրապարակել։

Instagram story борца Артура Алексаняна
Արթուր Ալեքսանյանն ու Գրիշա Թամրազյանը

Հիշեցնենք՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանը երեկ պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել։

Այսօր Թամրազյանը հայտարարել էր, թե իր կյանքի ողջ գիտակից հատվածը պայքարել է հանուն արդարության և այն սկզբունքների, որոնց երբեք չի դավաճանել: Հենց այդ սկզբունքներն են իրեն ստիպել գնալ այդ քայլին, որովհետև համոզված է՝ իրենց պայքարը եղել է «ոչ թե ընդդեմ, այլ հանուն»:

Մեր ունեցած տեղեկություններով՝ Թամրազյանի հրաժարականի իրական պատճառն իր դեմ պատրաստվող քրեական գործն է։

Գրիշա Թամրազյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2019-ի փետրվարին։

Նշենք, որ նրա նախորդը` ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, 2019-ի դեկտեմբերին ձերբակալվել էր կաշառակերության կասկածանքով։

«Արայի՛կ, արժե արձակուրդ վերցնել». Սմբատ Գոգյանը պաշտոնից ազատվելուց հետո գրառում է արել

Ըստ թեմայի

ԿԳՄՍՆ–ն փոխում է դպրոցական բարքերը. գնահատականով չեն պատժի, նույն դասարանում չեն թողնի
Ուսումնական տարին վերսկսելու 3 սցենար է քննարկվել. ԿԳՄՍՆ
ՄԻՊ–ը հարցադրումներ է ուղարկել ԿԳՄՍՆ դպրոցներում աշակերտների դիմակ դնելու առնչությամբ
թեգերը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Գրիշա Թամրազյան, Արթուր Ալեքսանյան

Գլխավոր թեմաներ