03:55 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված իրադարձությունները (132)
972 0 0

Փաստաբանը տեսակցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդին, Գագիկ Ծառուկյանն առաջին անհրաժեշտության պարագաներ է խնդրել։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ երեկվանից կալանավորման մեջ գտնվող Ծառուկյանի տրամադրությունը Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում բարձր է, նա իրեն լավ է զգում։

«Ծառուկյանը շատ լավ է, տրամադրությունը` բարձր։ Շատ կարճ ժամանակով եմ տեսել նրան։ Միայն առաջին անհրաժեշտության պարագաներ է խնդրել, ոչ մի այլ բանի կարիք դեռևս չուներ։ Խցում մենակ է, բայց չի բացառվում, որ դա ժամանակավոր լինի», – ասաց պաշտպանը։

Նրա խոսքով` ո՛չ Ծառուկյանը, ո՛չ էլ պաշտպանները անսպասելի չեն համարել դատարանի երեկվա որոշումը։ Ավելին` ԲՀԿ առաջնորդն իր պաշտպանների հետ երեկ գիշերը դատարանում լինելու փոխարեն ԱԱԾ մեկուսարանի դիմաց սպասելիս է եղել և կալանավորելու որոշման մասին իմանալուն պես ինքնակամ ներս մտել։

«Մի ամսից ավելի գիտեինք, որ նման բան լինելու է, որ գործը պետք է մակագրվի կոնկրետ դատավորի (Մնացական Մարտիրոսյան – խմբ.), ամեն ինչ պարզ պատկերացնում էինք», – ասաց Սարգսյանը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել` ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։ Հունիսի 16–ին ՀՀ Ազգային ժողովը փակ քվեարկություն անցկացրեց և համաձայնություն տվեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից։

Երեկ` սեպտեմբերի 25-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել Ծառուկյանին կալանավորելու` ԱԱԾ միջնորդությունը։

թեմա:
Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված իրադարձությունները (132)

Ըստ թեմայի

«Չեն մարսելու». Տոնոյանը վստահ է` դատարանը քաղաքական հանձնարարություն կատարեց
«Դուխներդ տեղը պահեք». Գագիկ Ծառուկյանը ժամանեց ԱԱԾ
Նախկին մոդել և Ծառուկյան. Փաշինյանն ասել է` իրենք անհանգստանալու պատճառ չունեն. ԶԼՄ
թեգերը:
մեկուսարան, Գագիկ Ծառուկյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ