21:05 30 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.60
  • GBP639.46
  • EUR576.08
  • RUB6.24
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1829)
274 0 0

Ընդդիմադիր ուժերը վաղ առավոտից աջակցություն ու համերաշխություն են հայտնում` իրենց հնարավորություններն ու ջանքերը ներդնելու հանուն Հայոց բանակի և ժողովրդի։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. Հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերը մի կողմ են դնում քաղաքական տարաձայնություններն ու միավորում ջանքերն ընդդեմ հակառակորդի։ Այսօր առավոտից աջակցության և համերաշխության հայտարարություններով են հանդես եկել ՀՀԿ առաջնորդ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը։

«Այս վճռական պահին Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը համերաշխության և միասնության կոչ է անում մեր բոլոր հայրենակիցներին` վերահաստատելով իր պատրաստակամությունը՝ կանգնելու հայրենիքի, պետության և հայ զինվորի կողքին: Նենգ թշնամու կողմից պարտադրված պայքարում այլևս յուրաքանչյուրս մեր հայրենիքի պաշտպանն ենք: Մենք պարտավոր ենք սթափ գնահատել ստեղծված իրավիճակը և լինել մեր բանակի կողքին, նրա շարքերում, նաև ամուր թիկունք լինել` անկախ քաղաքական տարաձայնություններից»,– նշված է Սերժ Սարգսյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Օրվա կադր. հոգևոր առաջնորդը խաչին զուգահեռ զենք է վերցրել ձեռքը

Նշվում է` հայրենիքն ամենաթանկն է և նրա պաշտպանությունը վեր է ամեն ինչից: ՀՀԿ-ն հայտնել է այն մասին, որ ներդնում է իր ողջ ներուժը, այդ թվում՝ փորձառությունն ու դիվանագիտկան կապերը՝ սատար կանգնելու Արցախի ժողովրդին։

«Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում երբեք: Աստված պահապան մեր ժողովրդին և արդար պայքարին»,– եզրափակվում է հայտարարությունը։

Համախմբման մասին Facebook-ի պաշտոնական էջում գրառում է կատարել նաև Գագիկ Ծառուկյանը։

«Այսօր բոլորս պետք է համախմբվենք հայ զինվորի կողքին: Մեր ուժը մեր միասնությունն է: Հայ զինվորն ու հայկական բանակն անպարտելի են:
Աստված պահապա՛ն Հայաստանի և Արցախի հանրապետություններին, մեր զինվորներին, սպաներին և հայ ժողովրդին»,– նշված է հաղորդագրության մեջ։

ԱԺ ընդդիմադիր խմբակցության`«Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ Facebook–ի իր էջում հայտնել է, որ առավոտից սկսած մի կողմ են թողնվել բոլոր ներքին տարաձայնությունները՝ մեկտեղելով ջանքերը՝ հանուն մեր պետականության ու ռազմական նոր հաջողությունների։

«Նպատակը մեկն է՝ ջարդել թշնամու ողնաշարը բոլոր ուղղություններով՝ ռազմականից մինչև դիվանագիտական։ Կեցցե՜ Հայ Ազգը, կեցցե՜ Արցախի Հանրապետությունը, կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՜ Հայոց Բանակը»,– գրել է Մարուքյանը։

Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմինն էլ հաղորդագրություն է տարածել, որում նշված է, թե կուսակցությունն իր ողջ համահայկական կարողականությամբ և վճռականությամբ կագնած է Հայոց բանակի կողքին:

Պաշտոնական Ստեփանակերտը հերքում է 10 զոհերի մասին տեղեկությունը

ՀՅԴ–ական կամավորականներն էլ վաղ առավոտից անդամագրվում են ճակատ մեկնելու համար։ «Կամավորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարյանը հայտարարել էր, որ գնում են ճակատ առանց հավակնությունների` պատրաստ կատարելու Հայոց բանակի հրամանատարության կարգադրությունները;

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1829)

Ըստ թեմայի

Լավրովը Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ ինտենսիվ շփումներ է վարում. Զախարովա
Բանակը վերստին ապացուցում է, որ հայ ժողովրդի անվտանգության հուսալի երաշխավորն է. Սարգսյան
Գեղարքունիքի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է. մարզպետ
թեգերը:
Հայաստան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)

Գլխավոր թեմաներ