18:10 31 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.60
  • GBP639.46
  • EUR576.08
  • RUB6.24
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ղարաբաղյան հակամարտություն (385)
64310

Նշվում է, որ առկա է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման և Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու անմիջական վտանգ, ինչը սպառնում է մեր ինքնիշխանությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվում է ռազմական դրություն։ Տեղեկությունը հրապարակված է ՀՀ կառավարության կայք էջում։ Որոշման մեջ ասված է, ռազմական դրությունն ընդունվում է`հաշվի առնելով, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսվել են ռազմական գործողություններ, այդ թվում՝ հրետանային միջոցների, օդուժի, ներառյալ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ), զրահատեխնիկայի, կենդանի ուժի և այլ ստորաբաժանումների կիրառում, որոնց արդյունքում թիրախավորվել են նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և այնտեղ բնակվող խաղաղ բնակչությունը։

«Հիմք է ընդունվել, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը։ Նաև
հիմք ընդունելով այն, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում առկա է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման և Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու անմիջական վտանգ, ինչը սպառնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և դրանով պայմանավորված՝ քաղաքացիների ու բնակչության կյանքին ու անվտանգությանը, և այդ հանգամանքների վերացումն անհնարին է առանց արտակարգ միջոցներ ձեռնարկելու»,–ասված է որոշման մեջ։

Ռազմական դրությունը հայտարարվում է նաև, որ ՀՀ զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմաններ ստեղծվի, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխվի, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում ապահովելու համար։

  • ՀՀ ԶՈւ–ն, այլ զորքերը, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմինների ուժերը փոխադրվում են պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի։
  • Հայտարարվում է մինչև 55 տարեկան պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահավաքային զորակոչ։
  • Ռազմական դրության ժամանակ արգելվում են հանրահավաքների, գործադուլների կազմակերպումն ու անցկացումը։
  • Ապահովվում է ռազմատրանսպորտային պարտավորություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների ներգրավումը սահմանված կարգով և ըստ զինված ուժերի կարիքների առաջնային անհրաժեշտության։
  • Մարտական գործողությունների, պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հրապարակումները, այդ թվում սոցիալական ցանցերում և ինտերնետային կայքերում, կատարվում են բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվությամբ։

Հակառակորդն արդեն իսկ կրում է մարդկային ուժի ու զինտեխնիկայի զգալի կորուստներ. Փաշինյան

Որոշմամբ սահմանել է նաև ռազմական դրության ժամանակ կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները և մարմինները` համաձայն հավելվածի:

Ռազմական դրության շրջանակներում կիրառվող միջոցառումների իրականացման և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու համար կարող են ներգրավվել ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող` պաշտպանության, արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները, ինչպես նաև պետական կառավարման համակարգի այլ մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի ներկայացուցիչները։

Խաղաղ բնակավայրերի հրետակոծումը վկայում է, որ Ադրբեջանը նախապատրաստվել էր ագրեսիային

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ անմիջապես:

թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (385)

Ըստ թեմայի

Արցախն իրացնում է ինքնապաշտպանության իր անքակտելի իրավունքը. ԱՀ ԱԳՆ
Կայացել է ՀՀ Անվտանգության խորհրդի նիստը
Աննա Հակոբյանն Արցախում է
թեգերը:
Արցախ, ՀՀ կառավարություն, Հայաստան, ռազմական դրություն

Գլխավոր թեմաներ