16:59 31 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.60
  • GBP639.46
  • EUR576.08
  • RUB6.24
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1857)
315 0 0

Ադամ Շիֆի խոսքով` Միացյալ Նահանգները պետք է անհապաղ աշխատանքներ իրականացնի ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների հետ։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն ԱՄՆ հատուկ ծառայություններին կոչ է անում պարզել՝ ով է արցախա–ադրբեջանական ռազմական բախումների նախաձեռնողը՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար:

«Ադրբեջանն այս գիշեր լայնածավալ հարձակում է իրականացրել Արցախի դեմ, և, նախնական տեղեկությունների համաձայն, զգալի կորուստներ են ունեցել: Միացյալ Նահանգները պետք է անհապաղ աշխատանքներ իրականացնի ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների հետ խաղաղությունը վերականգնելու համար` կանխելով հետագա լարվածությունը, որը կարող է ավելի շատ կյանքեր վտանգել»,- Facebook սոցցանցի իր էջում գրել է Շիֆը։

Իրանը պատրաստ է միջնորդ լինել Ղարաբաղի հարցով բանակցություններում. Զարիֆ

Նա նշել է, որ այժմյան հարձակումը տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան ռազմական բախումներից ամիսներ անց:

Շիֆի խոսքով` Ադրբեջանի ագրեսիան ի ցույց է դնում կեղծ համարժեքության քաղաքականության տապալումը, որը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության հակառակ կողմը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 3 ուղղաթիռ, 21 անօդաչու թռչող սարք, 30 տանկ։

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Զոհվել են նաև 16 զինծառայողներ։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1857)

Ըստ թեմայի

Իրանի ԱԳՆ-ն մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ է արել
Փաշինյանը զանգել է Պուտինին
Ադրբեջանական ԶՈւ-ն զինտեխնիկայի հերթական կորուստներն է կրել. տեսանյութ
թեգերը:
ԱՄՆ Կոնգրես, Արցախ, հայ-ադրբեջանական, Ադամ Շիֆ

Գլխավոր թեմաներ