15:37 20 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.40
  • GBP640.27
  • EUR578.91
  • RUB6.34
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1390)
85 0 0

ԱԺ-ն Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական գործողությունները դատապարտող հայտարարություն է ընդունել։ Հայաստանի խորհրդարանը միջազգային հանրությունից պահանջում է զսպել ոչ միայն Ադրբեջանին, այլև նրա դաշնակից Թուրքիային։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային ժողովն այսօր կայացած արտահերթ նիստում 118 կողմ ձայներով միաձայն ընդունեց Արցախի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող հայտարարությունը։ Դատապարտող հայտարարության տեքստը հեղինակել են խորհրդարանում ներկյացված բոլոր 3 քաղաքական ուժերը։

«ՀՀ ԱԺ–ը խստորեն դատապարտում է 2020թ–ի սեպտեմբերի 27-ի առավոտյան ԱՀ–ի նկատմամբ սանձազերծած ագրեսիան և լայնամասշտաբ զինված հարձակումը, որով կոպտորեն ոտնահարվել է միջազգային վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքը»,– ասված է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Ադրբեջանը խոշոր տրամաչափի զինատեսակներ էթ օգտագործում Արցախի խաղաղ բնակչության ու քաղաքացիական օբյեկտների նկատմամբ։

«Մեկ անգամ ևս փաստում ենք, որ Ադրբեջանի իշխանությունն իրական սպառնալիք է արցախահայության գոյությանը, Արցախի և Հայաստանի հանրապետությունների, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար։ Ուստի հայկական ԶՈւ–ի ինքնապաշտպանական բոլոր գործողություններն ուղղված են այս վտանգի չեզոքացմանը։ Քաղաքացիական բնակչության, ծերերի, երեխաների, կանանց նկատմամբ ռազմական գործողություններ վարելը արգելված է ոչ միայն միջազգային իրավունքով, այլև բոլոր քաղաքակրթություններում, միջազգային բոլոր կրոններում ու դավանանքներում»,– ասված է հայտարարության մեջ։

ԱԺ–ն արձանագրում է, որ միջազգային հանրությունը պատրավոր է զսպել ոչ միայն Ադրբեջանին, այլև նրա դաշնակից Թուրքիային, նրանց գործողությունները պարտավոր է արժանացրել միջազգային գնահատականի։

Ում և ինչպես դիմել Արցախին պարենային և ոչ պարենային մթերքով աջակցելու համար

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, որը շարունակվում է նաև այսօր։

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Առաջնագծում թշնամին ոչ մի հաջողություն չունի. Վահրամ Պողոսյան

Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 31 զինծառայող։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1390)

Ըստ թեմայի

«Քուրդ ժողովուրդը դատապարտում է Ադրբեջանին ու Թուրքիային և զորակցում հայերին». Հասանով
Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում Ադրբեջան. ՀՀ ԱԳՆ
Թուրքական արժույթը ռեկորդային անկում է գրանցել աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին
թեգերը:
Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Թուրքիա, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, ԱԺ

Գլխավոր թեմաներ