19:04 22 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2224)
45901

Տեղեկությունը հաստատեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Տեղում աշխատող լրագրողների մեկնաբանմամբ` հակառակորդն ԱԹՍ֊ով հետապնդել է գյուղում աշխատող լրագրողների խմբին։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Արցախում, Մարտակերտ քաղաքին հարակից բնակավայրերում Ադրբեջանը կրակել է հայ լրագրողների ուղղությամբ։ Այս մասին համացանցում արդեն տարածված տեղեկությունն ու տեսանյութերը քիչ առաջ մամուլի ասուլիսում հաստատեց նաև ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մարտակերտին հարակից բնակավայրերում այսօր կրակի տակ են ընկել նաև հայ լրագրողները»,– ասաց Հովհաննիսյանը։

Նշենք, որ Tert.am լրատվական կայքում տարածված տեսանյութում նշվում է, որ Արցախում հակառակորդն ԱԹՍ֊ով հետապնդել է գյուղում աշխատող լրագրողների խմբին։

Բարեբախտաբար ոչ մի լրագրող չի տուժել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, որը շարունակվում է նաև այսօր։

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 43 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Հակառակորդի զրահատանկային լայնածավալ գրոհը կասեցված է. տեսանյութ

Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 58 զինծառայող։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։

Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Մարտերը շարունակվում են։

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2224)

Ըստ թեմայի

Ադրբեջանը ևս 10 տանկ է կորցրել. տեսանյութ
Հակառակորդը «Սմերչ» է օգտագործել. տեսանյութ
Տարհանումն իրականացնող սանիտարական ավիացիայի ուղղաթիռը վայրէջք է կատարում Գորիսի ԲԿ-ում
«Կամիկաձե» ԱԹՍ-ն` Մարտակերտի վրա. տեսանյութ
թեգերը:
Լրագրող, կրակոց, Արծրուն Հովհաննիսյան, Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ