03:37 29 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.71
  • GBP638.90
  • EUR578.69
  • RUB6.31
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1747)
397 0 0

Բազմաթիվ օգտատերեր մեկնաբանություններ են գրել։ Նրանք փոքրիկին շուտափույթ առողջություն են մաղթել։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Հայկական սոցցանցային տիրույթում օգտատերերն ակտիվ տարածում են Ադրբեջանի ագրեսիայի պատճառով Արցախում վիրավորված հայ փոքրիկի լուսանկարը։ Երեխան գտնվում է հիվանդանոցում։ Նրա գլուխն ու թևը վիրակապված են։ Երեխայի մահճակալի կողքին նստած տղամարդը բռնել է փոքրիկի ձեռքը։ Ամենայն հավանականությամբ երեխայի հայրն է։

#Հաղթելու_ենք. անգամ սոցցանցերում ադրբեջանցիները վախենում են մենակ մնալ հայերի հետ

Լուսանկարը հրապարակվել է ՀՀ կառավարության Facebook-ի էջում։ Լուսանկարի հեղինակն Աբել Բալայանն է։

Բազմաթիվ օգտատերեր մեկնաբանություններ են գրել։ Նրանք փոքրիկին շուտափույթ առողջություն են մաղթել։

«Փոքրիկ հերոս»,«վայ, պուճուր ջան, պինդ եղիր, շուտ լավացիր», «ոնց կբռնեի ձեռքդ»,«Աստված պահապան քեզ, հրեշտակ ջան»,–գրել ենք նրանք։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, որը շարունակվում է նաև այսօր։
Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 43 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Ադրբեջանական հրետակոծության հետևանքով նաև հղի կին է տուժել

Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 58 զինծառայող։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։

Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Մարտերը շարունակվում են։
Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել:

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1747)

Գլխավոր թեմաներ