03:47 25 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1588)
321 0 0

Ապատեղեկատվությունը նպատակ ունի հող նախապատրաստել նաև Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի իրականացման համար։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի Վարդենիսի շրջանից Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը չի հրթիռակոծվել։ ՀՀ արտգործանախարությունը պաշտոնապես հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության` Հայաստանին ուղղված մեղադրանքը։

«Այս ապատեղեկատվությունը բացարձակ սուտ է և նպատակ ունի հող նախապատրաստել մարտական գործողությունների աշխարհագրության ընդլայնման, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիա իրականացնելու համար»,- նշված է ԱԳն մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Արտգործնախարարությունը խստորեն դատապարտում է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հետագա ապակայունացման Ադրբեջանի փորձերը։ Շեշտում է՝ հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Առաջնագիծ են գնում նաև նախարարների որդիները. Հովհաննիսյանի հուզիչ գրառումէ արել

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 4 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1588)

Ըստ թեմայի

«Ինչպես եմ ապրելու առանց նրա». Հադրութում հրետակոծության հետևանքով կին է մահացել
Հնարավոր է՝ Հայաստանը ռազմաքաղաքական դաշինք կնքի Արցախի հետ. Լիլիթ Մակունց
Ճշգրիտ հարված, որը ոչնչացնում է ադրբեջանական հենակետերը. նոր տեսանյութ
թեգերը:
Վարդենիս, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Հայաստան, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ

Գլխավոր թեմաներ